ԻՆՉՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԽՄԵԼԸ


Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարար Քրիստիան Էստրոզին անցյալ չորեքշաբթի ներողություն է խնդրել, որ ինքը 138 հազար եվրոյով ռեակտիվ ինքնաթիռ է վարձակալել, որպեսզի բաց չթողնի երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ խմելու առիթը: Ինչպես հաղորդել է Le Canard թերթը, նախարարը հունվարի 23-ին 11 հոգուց բաղկացած պատվիրակության հետ Air France ավիաընկերության չվերթով պետք է Վաշինգտոն թռչեր: Սակայն, իմանալով, որ Սարկոզին մտերիմների հետ ճաշկերույթ է ծրագրել, Էստրոզին հետաձգել է ուղևորությունը և մասնավոր ինքնաթիռ վարձել` ժամանակին ԱՄՆ հասնելու համար: Reuters-ը հավաստում է, որ այդ չվերթի համար պահանջված գումարը վճարվել է պետական գանձարանից: Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկվել դեմոկրատ սենատոր և ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնի նախընտրական շտաբներ£ Նահանգների նախկին նախագահին հանդիպել և նրա հետ նույն կոլեկտիվում խմել ցանկացողներին անցյալ հինգշաբթի այդ առիթն ընձեռվեց Վաշինգտոնի Ուայթհևեն փողոցում գտնվող նրա տանը£ Սպիտակ տան նախկին ղեկավարի հետ կոկտեյլը կազմակերպվում է Հիլլարիի նախընտրական քարոզչության համար կատարվող ֆինանսական նվիրատվությունների նպատակով£ «Կոկտեյլ նախագահ Բիլ Քլինթոնի հետ` Ուայթհևենում «անվանյալ այդ միջոցառումը յուրաքանչյուր մասնակցին արժեցել է 1000 դոլար` ինչպես հաղորդում է«Ռիա Նովոստի»¬ն£