Ս. Օհանյանն այցելեց հրետանային բրիգադ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ զինված ուժերում 2009թ.-ի նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ այցելեց Բալահովիտում տեղակայված առանձին հրետանային բրիգադ, որտեղ ուսումնական փուլի շրջանակներում հայտարարված էր ուսումնական տագնապ: Շրջեց զորամասում, Ս. Օհանյանը զրուցեց զինվորների հետ, հարցերի միջոցով ստուգեց վերջիններիս` զինվորական կանոնադրությունների, իրենց պարտականություն ների իմացության աստիճանը, սպայական կազմին այս առիթով տվեց հանձնարարականներ: Զորամասի` վերջերս կապիտալ վերանորոգված շինություններում, նախարարը ծանոթացավ զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին: Իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Ս.Հովհաննիսյանն իր վերանորոգված աշխատասենյակում Ս. Օհանյանին մանրամասը ներկայացրեց զորամասի առօրյան, աշխատանքների կազմակերպման կարգը, խնդիրները: Այստեղ ՀՀ պաշտպանության նախարարը յուրօրինակ քննություն անցկացրեց բրիգադի հրամանատարի հետ` վերջինիս` մասնագիտական գիտելիքների իմացության վերաբերյալ, ապա հանձնարարեց գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանին` ստուգել բրիգադի անձնակազմի` մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանը: Զրույցի ընթացքում Ս. Օհանյանը հատկապես կարևորել է, որ զորամասում, ընդհանրապես, ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել. 1. կոլեկտիվ` հիմնված փոխադարձ վստահության վրա, 2. համապատասխան վստահության և աշխատանքային մթնոլորտ, տրամադրություն, որին նպաստում են. ա/ հրամանատարի անձնական օրինակը, բ/ մարդկային հարաբերությունները: «Դաստիարակության կարևոր դրույթներից մեկը ենթակաների նկատմամբ պահանջկոտության զուգակցումն է նրանց հանդեպ տածած հարգանքով և հոգատարությամբ: Մարդիկ պետք է զգան իրենց աշխատանքի արդյունքը, իսկ դրա միակ եղանակը արդյունքների շաբաթական, ամսեկան, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփում ներն են, որոնց այդ նույն մարդիկ պետք է սպասեն սպասումով: Պետք է կազմակերպել առողջ մրցակցություն. որոշել, թե ի՞նչ պարբերականությամբ պետք է կազմակերպել մրցույթը, որպեսզի այդ մրցակցությունը լինի անընդհատ: Ուսուցումը և դաստիարակությունը պետք է միշտ զուգորդված լինեն: Իսկ հաջողություններ գրանցած անձնակազմին, անհատին պետք է խրախուսել` ոգևորելու համար: Այս ամբողջ համակարգը, սիստեմը ստեղծելու դեպքում միայն կարելի է գտնել այն հարցերի պատասխանները, որոնք ուղղված են կոլեկտիվում ճիշտ կադրային քաղաքականություն վարելուն և առողջ մթնոլորտ, փոխադարձ վստահություն ստեղծելուն: Ինչպես նաև լարված շաբաթից հետո պետք է կիրակին այնպես կազմակերպել, որպեսզի անձնակազմը կարողանա թոթափել այդ լարվածությունը` հաջորդ շաբաթ նույն լարվածությամբ աշխատելու նպատակով»-ասաց նախարարը: Ապա Ս. Օհանյանը եղավ բրիգադի ավտոհավաքակայանում. ծանոթացավ ավտոտեխնիկայի վիճակին, դրանց պահպանման պայմաններին, առաջարկեց իրականացնել պարկի հեռանկարային պլանավորում` շինարարական աշխատանքները և դրանց հետ կապված խնդիրներն ամբողջությամբ ավարտելու նպատակով: Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նվերներ հանձնեց բրիգադի հրամանատարությանը` դիվիզիոնի արդյունքների ամփոփման ժամանակ անձնակազմին խրախուսելու նպատակով: Շրջայցը շարունակվում է: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ` պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառում ների կազմակերպաման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին միջոցառման մասնակիցների` Հայաստան կատարելիք այցի և այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասներ: Հաստատվեց իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է ցուցահանդես` «Աֆղանական պատերազմը» խորագրով, հանդիպումներ զինծառայողների, ռազմամարզական վարժարանների սաների, հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլեկտիվների և աշակերտների հետ, աֆղանական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանների համատեղ այցելություններ մայրաքաղաքում, մարզային կենտրոններում և համայնքներում պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձաններին, այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի, արխիվային տեսաֆիլմերի և տեսանյութերի ցուցադրություն, համերգային միջոցառումներ, սուրբ պատարագի մատուցում սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցում և այլն, ինչպես նաև հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը: Ապա հանձնաժողովի անդամները նախանշեցին անելիքները մոտ ապագայում: