Այլևս վարդեր մի նվիրեք


Առաջին հայացքից` տարօրինակ խորհուրդ է, բայց հեղինակները (ՐՏՊՏոՈ@Mail.Ru) փորձել են հիմնավորել այն: Ավանդաբար սիրո, հարգանքի, մեծարանքի խորհրդանիշ և ծաղիկների թագուհին համարվող վարդը, պարզվում է անվտանգ չէ: Վարդի ամենաշքեղ ու ամենաթանկարժեք փունջն անգամ «թաքցնում» է շրջակա միջավայրն աղտոտող նյութեր: Աճելու ընթացքում ենթարկվում են հիվանդությունների, վնասվում սնկերից ու միջատներից: Ծաղիկները պահպանելու նպատակով` արտադրողները դրանց թփերը սովորաբար բուժում են մեծաքանակ և հաճախակի չափաբաժնով պեստիցիդներով, իսկ տեղափոխելուց առաջ` քիմիական մշակման ենթարկում: Ջերմոցներում աշխատելն, ընդհանրապես, վտանգավոր է մարդու առողջության համար, իսկ վարդերի «ստվերային կողմի» մասին չի խոսվում` հասկանալի պատճառներով. որքան գնորդն անտեղյակ է դրանց ծագումից, այնքան հաջողակ է բիզնեսը: «Կեղտոտ վարդերի» խնդիրն ի հայտ եկավ 1990¬ական թվականներին, երբ Լատինական Ամերիկայից բերված էժանագին ծաղիկների ալիքը ողողեց ամերիկյան շուկաները: Ցածր աշխատավարձը, բնապահպանական թույլ վերահսկողությունը և եղանակային հրաշալի պայմանները լատինաամերիկացիներին թույլ տվեցին շահել ամերիկացի ծաղկագործների հետ մրցակցությունը: Մինչ օրս էլ ԱՄՆ¬ի շուկա արտահանվող վարդերն աճեցվում են մեծ քանակությամբ պեստիցիդներով ու պարարտանյութերով: Վերջին տասնամյակներում նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի ծաղկաշուկաներին: Կոնկրետ Հայաստանի մասին, իհարկե, չի խոսվում: Սակայն մեր գործարար-ներկրողներն էլ հազիվ թե ձեռնպահ մնան արտերկրյա էժան շուկաներից: