Շուֆուտինսկին հրապուրվել է


Վաղուց արդեն նիրհող զգացմունքներն արթնացնել են որոշել ռուսական շանսոնի աստղ Միխայիլ Շուֆուտինսկին և երգչուհի Վարվառա Կոմիսարովան: Հարյուրավոր մոսկվաբնակների աչքի առջև հետզհետե ջերմացող այդ սերը, սակայն, ուղեփակոցի է հանդիպել. պարզվել է, որ Վարվառան ամուսնացած է: «Սերը կենդանի է» դուետային տեսասկավառակն այս զույգի երկրորդ համատեղ աշխատանքն է: Հռչակավոր երգիչը սկավառակի հաջողությունը պայմանավորում է երգչուհու շնորհալիությամբ. - Վարվառան ունի մարդկային, բարի, քնքուշ ձայն: Ինձ համար հեշտ էր աշխատել,¬ պատմել է Միխայիլը` հավելելով, որ նկարահանումներն ասես վերադարձրել էին խորհրդային ժամանակների իր նրբակրթությունը. - Չեք հավատա. ես նորից առիթ ունեի սիրատածել կնոջը: Ոչ թե ծաղիկներ նվիրել և ադամանդների փայլով համակրանք առաջացնել, այլ իսկապես, տղամարդկայ նորեն կրել կարտոֆիլով լի պայուսակներ: Բայց, ազնիվ խոսք, ես չգիտեմ, թե ինչպես կվարվեի, եթե իմ դիմաց դուրս գար իմ սիրելի ընտանիքը: