Բենզին` դեղի փոխարեն


Չինաստանցի Չեն Դեցզյունվոտն արդեն 42 տարի բենզինային «սննդակարգի» է անցել: Ամեն ամիս նա 3-3,5 լիտր բենզին է խմում, ինչը տանելի է դարձնում նրա կրծքավանդակի ցավերը: Իր գյուղում 71-ամյա Չենը հայտնի է որպես հմուտ փորագրիչ և ջուլհակ: Սակայն բենզինախմությունը նրա համբավը տարածել է ավելի հեռուներում: Արտասովոր այդ սովորույթը նա ձեռք է բերել 1969 թվականից, երբ անսպասելիորեն սկսել էր հազալ և տառապել կրծքավանդակի սուր ցավերից: Դեղամիջոցները չեն մեղմել նրա ցավերը, և նա ապավինել էր ժողովրդական դեղատոմսերին: Մասնավորապես` կերոսինին (տեղեկացրել է MedDaily¬ն): Կերոսինի առաջին իսկ ումպից հետո չինացին թեթևություն էր զգացել: Հետագայում հրաժարվել էր կերոսինից և անցել բենզինի` կարճ ժամանակում կախվածություն ձեռք բերելով: Ընդհանուր հաշվով վերջին 4 տասնամյակում նա շուրջ 1,5 տոննա բենզին է խմել: Չենի հարազատներին ոչ մի կերպ չի հաջողվում համոզել նրան` հրաժարվելու արտառոց այդ սովորույթից: Հիմա նա հեռացել է ընտանիքից ու ապրում է միայնակ: Չինաստանում Չենը միակ բենզինասերը չէ: Նախկինում կՐՈՉՊՈ.Հց¬ն գրել է նույն մոլուցքն ունեցող 14-ամյա մի տղայի մասին: Դեռահասն այնքան էր ազդվել մի ֆիլմից, որ մի քանի լիտր բենզին էր խմում, որպեսզի իր սիրելի կինոհերոսների նման էներգիա կուտակի և ռազմիկ դառնա: Տղան սկզբում խմում էր սովորական կրակայրիչների բենզինը. այդ կրակվառիչները նա թռցնում էր իրենց ընտանիքին պատկանող խանութից: Հետո հոր մոտոցիկլի բենզինին էր անցել: Ծնողները նրանից պահել էին մոտոցիկլը, և տղան սկսել էր հարևանների մեքենաների բենզաբաքերը դատարկել` օրական խմելով 2-3 շիշ: Բժիշկներն ախտորոշել էին ուժեղ կախվածություն, որը հանգեցրել է հոգեկան խանգարման` նվազեցնելով մտավոր ունակությունները: