ՀԱԱԳԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ


Հաա·այում ավարտվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010 թվականների ընտրանու ցուցադրությունները, որոնք կազմակերպել էր Filmhuis Den Haag-ը: Ծրա·րի բացմանը ներկա էին ·տնվել Նիդեռլանդներում ՀՀ արտակար· և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, բազմաթիվ կինո·ործիչներ, կինո·ետներ: Կինոքննադատ Դառա Մեսիչը, ինչպես տեղեկացրեց Հարություն Խաչատրյանը, իր խոսքում կարևորել է կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրությունը, մասնավորաբար արժևորել այն հան·ամանքը, որ կատարվել են դիպուկ և հետաքրքիր ընտրություններ: - Ինձ համար շատ կարևոր էր ընդ·րկել այնպիսի ֆիլմեր, որոնք հոլանդացի հանդիսատեսին կհիշեցնեին այդ տարածաշրջանի «այլ» լինելու մասին, որը մենք բոլորս հիշում ենք Սեր·եյ Փարաջանովի ու Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից: Դրանք ո·եշնչող, սադրիչ, դիտարժան, արտիստիկորեն ինքնատիպ ու թարմ են: Պարզվեց, որ շատ ֆիլմեր բարձրացնում են սահմանների հարցը, և ոչ միայն արտաքին աշխարհի հետ, այլ նաև մեր ներսում,- նշել է կինոքննադատը: Ցուցադրվել են Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Դիանա Կարդումյանի «Աշնան արև» կինոնկարները: Բացի հայկականից, հոլանդացի կինոհանդիսատեսն առիթ է ունեցել դիտելու փառատոնի հայտա·րի մի շարք արտասահմանյան ֆիլմեր, որոնք առաջ են բերել մեծ հետաքրքրություն: Լ.Մ.