Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին


Ս.թ. մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ` նախարարը փաստեց, որ վերջին տարիներին ռազմական ոլորտում խորացել են համագործակցության կապերը, գրանցվել է զգալի առաջընթաց: Դեսպան Լոնսդեյլը իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, ասելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները այսօր բարձր մակարդակի վրա են, և համոզմունք հայտնեց, որ հարաբերությունների ներուժը դեռևս մեծ է` այդ թվում նաև ռազմական բնագավառում: