ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Մտահոգ երկխոսություն, նպատակների հստակեցում...


Իսկապես անկրկնելի է լեռ ու ժայռոտ Հայաստան աշխարհս, որի անդնդախոր կիրճերում ու քարեղեն ծերպերում անգամ այնքա¯ն ջերմություն կա£ Հոգեպարար թովչանք, որն ամեն մի այցելուի էությանն է փարվում` հայաստանաբույր դարձնելով նրա հիացմունքը£ ...Իր պատմության նման մերթ սահուն, մերթ` դժվարանց են Հայաստանի ճամփաները£ Բայց ցանկացած դժվարություն անէանում է բարի կամքի ու վճռականության առջև£ Մանավանդ` երբ համախմբումի ու միասնականության ոգին է սլացք առնում£ Երևանից Ստեփանակերտ ձգվող ուղին ևս հաղթանակի յուրօրինակ խորհրդանիշ է£ Ու Հայ լրագրողների 5¬րդ համաժողովի մասնակից` աշխարհի 25 հայկական գաղթօջախներից ժամանած մեր հայրենակիցների և, իհարկե, հայաստանյան ԶԼՄ¬ների ներկայացուցիչների համար ՀՀ Սփյուռքի նախարարության հերթական ձեռնարկումը հիրավի վայելքային անակնկալներով էր լի£ Համաժողով` ասել է թե մտահոգ երկխոսություն, հանգուցալուծում որոնող բազմակարծություն, համընդհանուր նպատակների հստակեցում... Եվ մինչ համաժողովի եռօրյա հանգրվան Ստեփանակերտ հասնելը, հայկական բնաշխարհով հարստացած, Տաթևի, հետո նաև Գանձասարի, Տիգրանակերտի, Շուշիի հոգևոր գանձերով ներշնչված` հայ մտավորականներն ավելի առարկայորեն պատկերացրին, որ Հայրենիք ազատագրած, ոսոխին իր որջը քշած ազգն իրավունք չունի պարտություն հանդուրժել£ Պատերազմն, այո, դեռ չի ավարտվել£ Ու թե սահմաններում հրադադար կոչվածը հաճախ խաթարվում է արկածախնդիր ելուզակների արյունարբու կրակոցներով, ապա լրատվական դաշտում մոլեգնող պատերազմում հայկական կողմն առայժմ հաղթանակի մասին կարծես չի էլ մտածում£ Ավելին, շատ հաճախ լրագրողներն ու լրատվամիջոցներն են իրենց անհարիր կեցվածքով ջուր լցնում հակառակորդի ջրաղացին` նսեմացնելով ազգային միասնականություն, հայրենասիրություն, պետական շահ արժեքները£ Ահա թե ինչու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի համար ընտրել էր հատկապես «21¬րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» թեման£ Հայ լրագրողների զրույցն, իհարկե, անկեղծ էր, մտահոգությունները` համընդհանուր, համախմբելու ձգտումը` բացահայտ£ Համաժողովը, ի թիվս հրատապ այլ խնդիրների, առաջնահերթեց. - ԼՂՀ հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը, ԼՂՀ պետականության միջազգային ճանաչումը, - Հայոց ցեղասպանությունը որպես համաշխարհային նորագույն պատմության մեծագույն ոճրագործության ճանաչման, հայ ժողովրդի պահանջատիրության նկատմամբ միջազգային հասարակական կարծիքի ձևավորումը, - ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք եռամիասնության հզորացումը, - նոր սերնդի հայեցի դաստիարակությունը, կրթությունը և մայրենիի անաղարտությունը, - համահայկական տեղեկատվական գործուն համակարգերի ստեղծումը, - հայ ժողովրդի պատմական և մշակույթային ժառանգության պաշտպանությունը, - հայ լրագրողների համագործակցության հետագա սերտացումը, նրանց մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը: Համաժողովն արձանագրում է, որ այս հիմնախնդիրների լուծման գործում կարևոր առաքելություն ունի Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը, որի երկամյա գործունեությունը ապացույցն է համազգային և համապետական ծրագրերի կենսագործման: Համաժողովը Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության պետական, քաղաքական և հասարակական բոլոր կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում համախմբվել հանուն համազգային նպատակների իրականացման,¬ ամփոփում է Բանաձևը£ ՀՀ Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Հատվածներ` Սփյուռքահայ լրագրողների հետ Գորիսում կայացած հանդիպման ելույթից - ...Գաղնիք չէ, որ համաշխարհային բոլոր ներկա գործընթացներում չափազանց կարևորվում է զանգվածային լրատվամիջոցների դերը, մասնավորապես` լրագրողի մասնագիտությունը: 21-րդ դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է, որի նպատակային ուղղորդումը շրջադարձային կարող է լինել իրադարձությունների զարգացման ընթացքում: Այս տեսանկյունից մեր համազգային բոլոր նպատակների ուղղությամբ աշխատանքներում մենք խիստ կարևորում ենք թե° հայալեզու լրատվության, թե° մեր լրագրողների կողմից աշխարհի առաջատար լրատվամիջոցներում հրապարակումներով հանդես գալու նշանակությունը: Հայ լրատվության դերը խիստ կարևորվում է նաև համահայկական հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու անհրաժեշտությամբ, մասնավորապես ողջ աշխարհում հայապահպանության գործին նպաստելու առումով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` հայկական երկրորդ պետականության կայացման, ամրապնդման և զարգացման, ինչպես նաև միջազգային ճանաչման գործում անգնահատելի է լրագրողներիդ առաքելությունը: Պետք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած հաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիվանագիտության ոլորտում: Իսկ հակաքարոզչությանը դիմագրավելու և հիմնախնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում անկասկած անփոխարինելի է Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների, ինչպես նաև օտար լրատվամիջոցների հայ լրագրողների հրապարակումների դերակատարությունը: Ստեփանակերտում կազմակերպված համաժողովը հիանալի առիթ էր Արցախը խորապես ուսումնասիրելու, այն ներսից ճանաչելու, Արցախի հիմնախնդիրները և այսօրվա արցախցու հոգսերը հասկանալու համար: Վստահ եմ` դեռ բազում էջեր եք գրելու և շատ ու շատ սյուժեներ եք պատրաստելու այդ ամենի մասին: …Մենք կարիք չունենք ինքներս մեզ համոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի: Իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ և օբյեկտիվ լրատվության: Մենք կարիք չունենք գունազարդելու Արցախի կամ Հայաստանի Հանրապետության իրականությունը, բայց մենք պետք է կարողանանք նաև կանխել ամեն ինչ սևացնելու մարմաջը: Ո°չ գունազարդել, ո°չ սևացնել` պարզապես ակտիվ ներկայացնել ճշմարտությունը. սա է խնդիրը, որը մենք միասին պետք է լուծենք: Այո°, Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Այսինքն` ոչ միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիածինը «պատմական ադրբեջանական հողեր» են: Ահա այս տրամաբանությամբ և այս համատեքստում է, որ Արցախը հայտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» շարքում: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հենց երեկ Ադրբեջանի Նախագահի շուրթերից: Ինչո՞ւ է այս ծայրահեղ ազգայնական դիրքորոշումը դրսևորվում հատկապես հիմա: Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը և եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ և դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում: …Հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնեական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակվում են ադրբեջանական: Ավելին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնեություն: …Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին: Կարծես թե պատերազմի հետևանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել: Վերջում կուզենայի կիսվել ձեզ հետ մի ուսումնասիրության մասին, որ վերջերս կատարվել է մասնագետների կողմից: Գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրություն է կատարել: Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շատերը, այդ թվում և` ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո°, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունեք առնվազն առաջիկա 8 հազար տարիներին£ Բակո ՍԱՀԱԿՅԱՆ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ - Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, մասնավորապես, Սփյուռքի նախարարությանը` այս հանգամանքը հաշվի առնելու և Ստեփանակերտում համաժողովը բարձր ներկայացուցչական մակարդակով կազմակերպելու համար: Համոզված եմ, որ այն դրական դերակատարություն կունենա համահայկական տեղեկատվական դաշտի զարգացման գործում: Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը Հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, աշխարհով մեկ սփռված հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, Արցախի միջազգային ճանաչման, համազգային նպատակների իրականացման հանգուցային բաղադրամասերից է: Անգնահատելի է հայ լրատվության դերը համահայկական կարևորագույն խնդիրների` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնահարցի ճշմարտացի լուսաբանման գործում: Այս խնդիրների լուծումն անհնարին է առանց հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական ջանքերի համախմբման: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ կապեր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական և այլ շրջանակների միջև: Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ. ՀՀ Սփյուռքի նախարար - Աշխարհը արագ փոփոխվում է և այդ փոփոխվող աշխարհի բոլոր մարտահրավերները նաև Հայաստանինն են ու աշխարհինը, Հայաստանինն են ու Արցախինը. ասել է թե` հայ ժողովրդինը: Սակայն մենք ունենք տարածաշրջանային մարտահրավերներ, որովհետև քաղաքականապես դեռ չի լուծված Լեռնային Ղարաբաղի հարցը: Տարածաշրջանային մարտահրավերներից է պատերազմի սպառնալիքը, երկու կողմից փակ սահմաններն ու շրջափակումը: Եվ ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար, բացի պետական իշխանությունից, որ կոչված է ապահովել իր ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը, իր դերն ունի նաև չորրորդ իշխանությունը: Նա իր զենքը, այն է` գրիչն ու տեսախցիկը, պետք է դնի` հանուն հայի, հանուն հայության և Հայաստանի: Ես կարծում եմ, որ մենք ունենք նաև սփյուռքյան մարտահրավերներ: Աշխարհասփյուռ հայությունը դարերի ընթացքում հալվում-մաշվում է, ուծացվում է, կորցնում է լեզուն, փակվում են հայկական դպրոցները, շարունակվում է հակադրությունը հայկական դասական սփյուռքի և նոր սփյուռքի միջև… Ուրեմն` եկել է պահը, եկել է ժամանակը, որպեսզի համախմբվենք ոչ միայն ցավի, դժվարության ու դժբախտության պահին, այլ համախմբվենք մեր ազգի, մեր ժողովրդի, մեր խղճի, մեր համազգային հարցերի լուծման շուրջ և փորձենք ազգովի այդ խնդիրներն առաջ տանել, գտնել լուծումներ£ Մենք պարտավոր ենք այդ անել: Եվ ես կարծում եմ, որ այս միավորման գլխավոր շահը, ողնաշարը կարող է դառնալ հայ մամուլը, մեր լրագրողները, լրատվությունը: Հատկապես` որ աշխարհում ունենք 200-ից ավելի լրատվական միջոցներ: Այսօր` գիտատեխնիկական հեղափոխության, տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, ամենուր ավելանում են նոր տեղեկատվական միջոցներ, որոնց հնարավորությունները մենք պետք է օգտագործենք ի նպաստ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի: Իհարկե այսօր հայ մամուլը հերոսություն է կատարում սփյուռքում, որովհետև մենք հասկանում ենք` որքան ծանր է ձեր բեռը, պատասխանատվությունը, որքան կարևոր է ձեր առաքելությունը օտար ափերում հայատառ, հայակնիք մամուլ հրատարակել: Նաև օտարալեզու մամուլ հրատարակել, որպեսզի օտարը ևս տեղյակ լինի հայկական խնդիրներին£ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ. Գրող, հրապարակախոս, ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր …Հայաստանի տարածքային ամբողջականության` այսինքն պատմական արդարության վերականգնումը այլևս ցնորք, պատրանք չէ: Մենք համաժողովի օրերին քայլեցինք մեր ազատագրված, մեկընդմիշտ ազատագրված լեռնաշխարհում ու որպես հայ մեզ անհամեմատ հպարտ, երջանիկ զգացինք: Միայն թե գոհունակության այդ զգացողությունը բավարար չէ: Բոլորս գիտենք, որ պատերազմը ռազմադաշտում ավարտվել է, բայց տարբեր մակարդակների խորհրդաժողովներում, մամուլի` ընդ որում համաշխարհային մամուլի էջերում, շարունակվում է: Ու լրագրողական պատերազմում, մենք, առայժմ, ցավոք, տանուլ ենք տալիս: Դրա պատճառն այն է, որ մենք` լրագրողներս, Լեռնային Արցախի հանրապետությունում աններելիորեն քիչ ենք լինում, նրա հիմնախնդիրներին հանգամանորեն չենք ծանոթանում, ճշմարտությունը Արցախի մասին համաշխարհային հանրությանը չենք ներկայացնում: Այն դեպքում, երբ լրագրողական կարող ուժեր, հեղինակություններ ունենք թե° Արցախում, թե° Հայաստանի Հանրապետությունում և թե ամբողջ աշխարհում: ... Եթե մենք ուզում ենք, որ Արցախը հայկականանա, հայկականանա ոչ միայն տոնական զեկույցներում ու բաժակաճառերում, այլ իրականում, անկախ մեր ծննդավայրից ու կենսագրությունից, պիտի նպաստենք նրա բնակեցմանն ու բարգավաճմանը: Ես գիտեմ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ինչպիսի ահռելի միջոցներ ու ջանքեր է ներդնում այդ նպատակի իրականացման համար, բայց նման համաժողովր դական գործընթացում ազգի ամբողջ ներուժը չմեկտեղելն ու չնպատակաուղղելը ճակատագրական կարող է լինել, որի համար մեզ չեն ների մարտական փառքի պանթեոնում անմահացած մեր հերոսները: Մեզ չի ների մեր պատմությունը: Այդ մտահոգությամբ ուզում եմ իմ երկրորդ` «Արցախի բարեկամներ» լրագրական միությունը կամ ընկերակցությունը ստեղծելու առաջարկությունն անել: Հույս եմ փայփայում, որ մասնագիտական այդ նոր համախմբումը իր հիմնադրամը կունենա, որի միջոցներով էլ հայ և ոչ միայն հայ լրագրողներն ավելի հաճախակի կլինեն Արցախում ու կզբաղվեն մի° որոշակի բնակավայրի, թեկուզ մի° ընտանիքի ճակատագրով: Մենք պիտի իմանանք ու համոզված լինենք, որ ներկա խաղաղ պայմաններում Արցախում վերահաստատված նո°ր օջախը, ծնված նո°ր երեխան նույնքան կարևոր հաղթանակներ են, որքան պատերազմի տարիներին հերթական բարձունքի նվաճումը: Խոսքը, ուզում եմ կրկնել` հայ, բայց հատկապես ոչ հայ լրագրողների մասին է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պաշտոնական մի հանդիպումից հետո, ադրբեջանցի մի լրագրող ինձ ասաց. «Եթե մենք ձեզ պես հզոր Սփյուռք ունենայինք, մինչև հիմա ոչ միայն Ղարաբաղը հետ վերադարձրած, Զանգեզուր ու Սևան հասած կլինեինք»: Ըստ արժանվույն գնահատելով հանդերձ արտերկրի ջանքերը հատկապես Արցախի տնտեսության, կենցաղային պայմանների բարելավման կարևորագույն ոլորտներում, կուզեի, որ Սփյուռքի տարբեր գաղթօջախների հայկական կուսակցությունները, հայրենակցական միությունները, ինչո՞ւ ոչ` կրոնական հարանվանությունները այլազգի, ցանկալի կլիներ անվանի լրագրողների ուշադրությունը սևեռեին Արցախի վրա, կազմակերպեին նրանց այցելություններն ու հրապարակումները: Էլ չեմ ասում հեռուստատեսության ու ձայնասփյուռի հաղորդումների մասին, որոնք տարածման անհամեմատ լայն շրջանակ ունեն: Գուցե դա այնքան էլ դյուրին չէ, բայց մի՞թե ավելի դյուրին էր Արցախի դատի սփյուռքահայ նվիրյալների` Մոնթե Մելքոնյանի, Կարո Քահքեջյանի, Մհեր Ջուլհաճյանի, այլոց սխրանքը, զոհողությունը, որոնք հավերժացան Եռաբլուրում: ..Երբ ես հիշում եմ մայրիկիս երազանքը, բարձրանում եմ Շուշիի բերդապարսպի ամենաբարձր աշտարակները: Շուշիի բերդապարսպից ես տեսնում եմ Արևմտահայաստանը: Ազատագրվա°ծ Արևմտահայաստանը:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ