ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ճկուն... ճկված... ընկճված... Ըստ լավատես վերլուծաբանների, այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճկուն ա, թուրքերինը` ճկված, ազերիներինը` ընկճված£ Հուշարձան. հուշը մերն է, արձանացած ուրացումը` թուրքերինը Բարոյագետների հավաստմամբ, Կարսում կառուցված հայ¬թուրքական «բարեկամության» հուշարձանը խորհրդանշում է հայերի ցեղասպանության հուշը, թուրքերի արձանացած ուրացումը£ Մանկական հին ոտանավորի նմանությամբ Բաքու գնաց դաշնակ «պապան» Ոչ զորք տարավ, ոչ էլ «դանակ», …Այնտեղ «տեսավ» հաց ու կարագ… Հատված ժողովրդական խոսք ու զրույցից Եթե դաշնակցական քաղգործիչը ունակ է հանգիստ խղճով մտնել Բաքու, էն խեղճ Աշոտ Բլեյանին խի¯ էինք քարկոծում£ Ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կուսակցություն Ըստ Կիրո Մանոյանի` Ադրբեջանը «հաց ու կարագով» ավելի հարուստ է, քան Հայաստանը£ Իսկ Լ. Տեր¬Պետրոսյանն էլ խոստովանել է, որ ՀՅԴ¬ն հեչ «պատերազմի» կուսակցություն չէ. ինքը ղալաթ է արել վերջինիս այդպես բնութագրելով£ Քաղաքական բացատրական բառարանից Սոցինտերն ¬ Ոխերիմ թշնամիների հիշողությունը բթացնող կազմակերպություն£ Ժողովրդի հավատը չի վերականգնվել Ինչպես է թերահավատ ժողովուրդը վերաբերվում կառավարությունում հնչող նախարարների հաշվետությունների՞ն£ Մոտավորապես այսպես. «Հաշիվը» տվել են, հաշվետվությունը դրական կգնահատվի£ Կլիման էլ դարձավ ընդդիմադիր Ըստ գյուղատնտեսության նախարարության` բանջարաբոստանային կուլտուրաները և պտղատու ծառերն այս տարի պտղադուլ են արել£ Կլիման էլ «բոյկոտել» է ՀՀ գյուղատնտեսական աշխատանքները` ընդդիմադիր «կեցվածք» ընդունելով£ Քաղաքական ֆուտբոլում` ձախողում, իրական ֆուտբոլում` հաղթանակներ Եթե քաղաքականության մեջ ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվեց, ապա իրական ֆուտբոլում «նեմեց» Ռուբոն հաջողեց` «անեքսիայի» ենթարկելով նույնիսկ ուժեղ թիմերի կիսադաշտերը£ Այժմ հասկացան Ռուբեն Հայրապետյանին Ըստ ֆուտբոլասերների` ագրեսիվ խաղով հաղթելու համար «նեմեցությունը» պարտադիր է£ «Պատրաստի» քավության նոխազը Ըստ հիվանդագին կասկածամտությամբ տառապող վերլուծաբանների` այս տարվա երաշտն էլ ՀԱԿ¬ն է «սարքել»` արևմտյան փողերով£ Լ. Տեր¬Պետրոսյանի «նարցիսական» խոհերը` անհույս ապագայի ու «վեհ» անցյալի մասին Գ. Ապոլիների խոսքերով …Եվ կտրելով իմ հայացքը ապագայից դատարկ ու խեղճ, Ողջ անցյալի վեհությունն եմ տեսնում իմ իսկ էության մեջ£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ