«Դարձ առ գիրք»


Չէր հասցրել հուշ դառնալ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում արդի հայ գրատպության որակական և բովանդակային հարաճուն նվաճումները (հանրապետական, մոսկովյան գրատոնավաճառներում, չի բացառվում` նաև Ֆրանկֆուրտում) միասնաբար ներկայացնող ցերեկույթի հանդիսավոր տոնականությունը, երբ ազդարարվեց տարածաշրջանում նախադեպը չունեցող Գրքարվեստի միջազգային I փառատոնի մեկնարկը£ «Դարձ առ գիրք» իմաստուն խորագիրը կրող նորահնար այս նախաձեռնությունը տարատեսակ միջոցառումներով էր հագեցված£ Մեսրոպյան տառերի նկարազարդումների մրցույթ-ցուցահանդես, համաշխարհային մշակույթի պատմությունը հանրաճանաչող ֆիլմերի բացօթյա (ապա` ներգրադարանային) ցուցադրություն, նորընծա տասնյակ գրքերի շնորհանդեսներ, գիրք¬ընթերցող-գրող-հրատարակիչ-գրավաճառ շղթայի օղակների սերտակցմանը միտված քննարկում¬դասախոսություններ... «Էպիկենտրոնը» խելամիտ էր ընտրված` Խնկո¬Ապոր անվան ազգային մանկական գրադարանը (տնօրեն` Ռուզան Տոնոյան), որի սրահներն ու մերձակա տարածքը` Ազատության հրապարակից մինչև «Jazzve» սրճարան, հոկտեմբերի մեկից Գրքի մեծարման ծավալուն մի հանդիսաշուկայի պիտի վերածվեին` մշտական հաճախորդ-ընթերցողների շուրջ համախմբելով հայաստանցի, սփյուռքահայ և այլազգի բազմաթիվ գրահրատարակիչներին, արվեստագետներին, պետական ու մասնավոր ձեռնարկատերերին և ընթերցասիրության կտրուկ նվազմամբ լրջորեն մտահոգվածներին£ ՀՀ¬ում հավատարմագրված Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ¬ի, Հնդկաստանի, Իրանի և Չինաստանի դեսպանների կողմից իրենց ազգային հեքիաթների ընթերցանությունը, «Բյուրոկրատ» գրախանութի (տնօրեն` Սամվել Հովհաննիսյան) «բնակարանամուտին» գումարվելով, առանձնակի ներկայացուցչական¬իրատեսական փայլ պիտի հաղորդեին Գրքարվեստի երևանյան փառատոնին£ Մեր մշակույթի նկատմամբ արտերկրում հետաքրքրության կտրուկ աճը, ինչի մասին վկայեց որակյալ թարգմանիչների կարոտ Ալեն Նավարան` 2011¬ի գարնանը հայ գիրքը 600 մ2 տաղավարում (նախկին 9 մ2¬ու փոխարեն) հանրահռչակող Ժնևի գրքի սալոնի գլխավոր պատասխանատու¬հյուրը, գործունյա ակտիվության պահանջ էր հարուցել£ Անհապա°ղ£ (Տարօրինակ չէ՞, որ Թարգմանչաց ավանդական մարդաշատ տոն անցկացնողներս թարգմանական գրականության հիմնախնդիր ունենք£ Տարօրինակ չէ՞, որ օտարներն ավելի հետաքրքրված են հայ մշակույթով, գրքով` մասնավորապես£) Հայ գրքի մրցունակության հավաստիքները միջազգային տոնավաճառներում անհամեմատ արդյունավետ կանդրադառնան ներքին հուսալի շուկայի կազմավորման վրա, եթե հետևողականորեն բարեփոխվի հասարակության վճարունակությունը և ներկայիս անտարբերությունը£ Գրքի վարկանիշի բարձրացման տեսակետից անուրանալի կարևորություն ունի երևանյան գրատոնը, եթե, իհարկե, ծրագրված միջոցառումներով ի զորու լինի ճանապարհ հարթելու գրահրատարակչական ոլորտում առկա հրատապ խնդիրների հաղթահարման համար£ Նախ, կարգավորի պետություն-անհատ հրատարակիչ հարաբերությունները, ապա` խթանի համատարած կորսված գրքասիրությունը£ Համացանցային գերիշխանության մեր ժամանակներում ամենից առաջ, անշուշտ, հասարակության նորելուկ ծիլերը պետք է օտար քամիներից ապահովագրել£ Մատաղ սերնդին ընթերցասիրություն պատվաստելով, անկասկած, առավել իրականանալի կարող ենք դարձնել մեր քաղաքակիրթ վաղվա օրվա հույսերը£ Մտահորիզոնն ընդլայնող գիտելիքների հիմնարար պաշարի արդիաոճ մատուցմամբ Գուտենբերգի ու Մեղապարտի հաստատած տպագրությունից անցում կատարելով դեպի խաղալիքների պատկերով փոքրերին գայթակղող և կիրառման նպատակահարմարությամբ մեծերին գոհացնող էլեկտրոնային գրքերը£ Պատկերապատումների (գրաֆիտի, կավճանկարչություն, գեղանկարչություն) տարատեսակներով երեխաներին գործնականում հրապուրելով գուցե և կարելի կլինի նրանցում գրքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն արթնացնել£ Բայց այն մշտավառ պահելու համար հարկ է լրջորեն զարգացնել ոչ միայն գրքի արժանավայել գովազդը, այլև խրախուսական հնարքների համակարգը` թե° հրատարակիչների, թե° գրողների ու թարգմանիչների և թե° իրենց` անվարժ ընթերցողների բանակը ստվարացնելու նպատակասլացությամբ£ Ավանդականի հայտով մեր մշակութային առօրյա ներմուծվող Գրքարվեստի փառատոնը միայն այս պարագայում կարդարացնի իրականացնողների գլխավոր նպատակը` 2012¬ին Գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք հռչակված Երևանում արժանաշուք նշանավորել հայկական գրատպության 500-ամյակը£ Միաժամանակյա ընթացքով ութերորդ «Հայֆեստ»¬ի հետ, բնականաբար, այս փառատոնը լրագրական ակնկալվող ուշադրության չի արժանանում£ Այդուհանդերձ, նրա շուրջ համախմբված շահագրգիռ կողմերը մինչև հոկտեմբերի 8¬ը, առավոտից ուշ երեկո ջանում են պատշաճ իրագործումն ապահովել նպատակային միջոցառումների` անզոր հաղթելու աշնանային հորդ անձրևներին բացօթյա հարթակներում£ Երկօրյա աշխուժությունը, «Artbridge» գրախանութ¬սրճարանի գործարար տնօրինուհի տիկին Շաքեի եռանդուն առաջնորդությամբ, գրեթե անխաթար պահպանում է «Jazzve» սրճարանի զարդարուն ծածկով եղանակի քմահաճույքներին մասամբ դիմագրաված, 1117 անուն բազմատեսակ գրքեր ներկայացրած տոնավաճառը, որտեղ իրար հետ կենդանի փոխշփումներ գտնելու մասնակի հնարավորություն ունեցան հրատարակիչները, հեղինակներն ու ընթերցողները£ Իրենց հարկի տակ ամփոփված գրադարանների պարունակությանն իրազեկեցին օտարալեզու գրականությամբ հետաքրքրվածներին մասնակից¬դեսպանատները£ Անհերքելի էին որակական արժանիքները հատկապես մանկական ու կերպարվեստի գրքերի£ Շատերի գրպանին անմատչելի վերջիններիս սակագները թանգարանային ցուցանմուշի նշանակություն էին տալիս գունեղ գիրք¬ալբոմներին£ Այս առումով ողջունելի է «Ակտուալ արվեստ» մշակութային միության իրագործած դրամաշնորհային ծրագիրը. «Ժամանակակից ֆրանսալեզու գրականություն» մատենաշարի առաջին 8 գրքերը ընդամենը 100 դրամով են վաճառքի հանվել£ Գրադարանավարի բազմամիջոցառում օրը` հոկտեմբերի 7¬ին ավարտելով իր աշխատանքները` փառատոնի կազմկոմիտեն, կարծում եմ, կգլխավորի ոլորտում վեր հանված հիմնախնդիրների օպտիմալ կարգավորման հետագա գործընթացը£ Եվ գիրքն իսկապես կվերագտնի երբեմնի կարգավիճակը` կդառնա ամենօրյա անփոխարինելի անհրաժեշտություն հասարակության բոլոր խավերի համար, շուտով կընդարձակի զանգվածային ընթերցասրահի սահմանները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ