Լավագույն տղաները հեռանում են (մահախոսականի փոխարեն)


Հարություն Անդրանիկի Բաղդասարյանն այն մանկավարժներից էր, ում խոսքն օրենք էր աշակերտների համար, իսկ անձը` կերպար£ Ծնվել է Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղում£ Գերազանցությամբ ավարտել է դպրոցը, 1969¬ին` Ինդուստրիալ¬մանկավարժական տեխնիկումը, 1991¬ին` Խ. Աբովյանի անվան մանկավարժա կան ինստիտուտը£ Շատ տեղերում է աշխատել` ամենուրեք թողնելով պարտաճանաչության, պրոֆեսիոնալիզմի դրոշմը£ 1973-99 թթ. դասավանդել է մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում£ Գործերի բերումով այդ դպրոց հաճախ էի այցելում, այդ տարիներին (ՀՀ վաստակավոր ուսուցիչ Գուրգեն Մկրտչյանն էր տնօրենը) տղամարդ ուսուցիչներ շատ կային£ Դպրոցը մաթեմատիկայի թեքումով էր, և աշակերտներ էին գալիս Ջավախքից, Արցախից, մեր հանրապետության տարբեր շրջաններից£ Առանձին պարապել պետք չէր, հիմքն այնպես էր դրված, որ շրջանավարտները հեշտությամբ ընդունվում էին հատկապես համալսարան, պոլիտեխնիկական և այլ բուհեր£ Հարությունն էլ շատերի հետ հպարտանում էր, որ դպրոցը տալիս է արժանի շրջանավարտներ, ովքեր հեշտությամբ ու բարձր առաջադիմությամբ սովորում ու ավարտում են համապատասխան բուհեր, աշխատանքի անցնում ամենատարբեր բնագավառներում£ Երբ տարիներ առաջ Խ. Աբովյանի հիմնադրած դպրոցի 175¬ամյակն էին նշում, ի թիվս տարբեր տարիների աշխատած մյուս լավագույն մանկավարժների, Հարություն Բաղդասարյանի լուսանկարն էլ էին զետեղել տպագրված գրքույկում£ Նա ՀՀ ժողկրթության գերազանցիկ էր, արժանացել էր բազում պատվոգրերի£ Նրան սիրով են հիշում «Նոյան տապան» լրատվական գործակալության հրատարակչական բաժնում, որտեղ աշխատել է մի քանի տարի£ Հարություն Բաղդասարյանի ընկերների, նրա գործընկեր-մանկավարժների և հազարավոր շրջանավարտների անունից խորապես ցավակցում ենք տիկնոջը, զավակներին ու սիրասուն թոռնիկներին` լավագույն մարդու, նվիրական ամուսնու, հոր և պապիկի կորստյան կապակցությամբ£

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ