Անթաղ դիակ էր Գյուլենը


Հնարագետ թատերատեսլիքով, ներկայացման առաջին իսկ տեսարաններից, մտովի հայտնվում ես կյանքի կարևոր գնացքից օտարված Գյուլեն կայարանում£ Ականջ ես դնում սրընթաց լուսաթարթումներով տեսադաշտից անհետացող գնացքներում մեծահարուստ բարեգործուհու ուրվապատկերը ակնդետ որոնող գյուլենցիների վհատ ծորացող զրույցին£ Եվ ակամա խղճահարվում` ծայրահեղ թշվառությունից կենդանի դիակների վերածված մարդկանց դատապարտվածությունը կանխազգալով ոչ հեռու անցյալիդ տխրահռչակ կենսափորձով£ Օդում կախված են մնում փրկության վերջին հույսին սրտատրոփ ողջունող ձեռքերը, քահանայի պարզած խաչն ու ուսուցչի ջութակը£ Երբեմնի համաքաղաքա ցուհու փոխարեն կառամատույցում ծիկրակում է հարկային ծառայող Գլուցը` քաղաքի ավերակման «տնտեսական հանելուկը» պարզելու£ Ապարդյուն ճիգեր անսպասելիորեն սնանկացած քաղաքային խորհրդարանը հարկելու£ Այնտեղ մի հին գրամեքենա է միայն մնացել: Փլուզված, անթաղ դիակ է դարձել Եվրոպայի ծաղկուն, մշակութային կենտրոն եղած Գյուլենը, որտեղ Բրամսը կվարտետ է գրել, Շվարցը` վառոդը հայտնագործել, որի «Ոսկե առաքյալ» հյուրանոցում Գյոթեն է գիշերել… Համատարած գործազրկություն, «հումանիտար» ապուրում տարալուծվող մարդկային ազնիվ մղումների փշրանքներ, ընդհանուր ալարկոտ համակերպում օր¬օրի առավել անարժանապատիվ գոյատևման արատածին ընթացքին£ Իսկ և իսկ ժամանակն է, որ բարեգործական առաքելություն ստանձնած միլիարդատիրուհին գա` Արևմտյան հեռարձակման հյուսիսային ընկերության, Բանկոկի զվարճարան մեկ քառորդի ու «Հայ¬նավթի» (երանի չէ՞ր…) տերը£ Դուրենմաթաշնորհ հայկական Ցախանասյան ազգանվամբ` կազմված Ցախարով, Օնասիս և Գյուլբենկյան հանրահայտ բարեգործների ոչ ձևական մեկտեղմամբ£ Նախապես չնչին գումարով սեփականացնելով Գյուլենի ողջ ունեցվածքը` Քլերի Ցախանասյանը ոտք է դնում իրեն մոտ կես դար առաջ մերժած հայրենի քաղաք` կյանքի մայրամուտին ստորացված արժանապատվությունը վերագտնելու, եղծված արդարադատությունը գնելու վճռականությամբ£ Առանց բերմադրական ծեքծեքուն ջանքերի, բեմառաջքին ծառացած բարեկեցության հեռանկարի գնացքի տակ կքած նախապատրաստական իրարանցման զուսպ ու ժլատ արտահայտչականությամբ, խտանում են ապրածդ օրերի իմաստային նրբերանգները£ Ցայտունանում, երբ անվավոր լուսարձակակրի վերամբարձմամբ երևում է փլուզման բոլորածավալ սարդոստայնի մեջ առնված քաղաքի նկարչական խորհրդապատկերը` հոգևոր խարխլված եկեղեցու գմբեթից տարածվող ճոպաններով ողջ բեմատարածքը գրաված£ Երբ հրակարմիր ինքնավստահ կենտրոնացմամբ, բեմական ծաղկուն հմայքով ի վերջո հայտնվում է Քլերի-Վարդերեսյանը, ում հարստության առջև անվարան ծնկի են գալիս առատաձեռն ողորմածությունն ակնկալող գյուլենցիները£ Սրտապնդված գնացքապետի աննշան թվացող միջադեպում շռայլության առաջին դրսևորմամբ` որպես միակ փրկություն, երկնառաք մանանա են ընդունում Փողի իշխանության վերադարձը£ Պատրաստ լուռումունջ կլլելու ամեն կարգի նվաստացում, ինչն ակնհայտ է Քլերի-Վարդերես յանի հեգնամբարտավան դրսևորումներում Գյուլենի «երևելիների» հետ ծանոթանալիս£ Ամենաարտառոցը` քահանան ինքն է նրա ձեռքը համբուրում£ Յուրաքանչյուր, անգամ կես բեմապտույտով նորանոր ցայտուն մանրանկարներով է լրացվում Մամոնայի ամենազորությամբ ամորֆ զանգվածի վերափոխվող բնակչության բարոյալքման տրագիֆարսային համապատկերը£ Քաղաքի անվանը («gՖllen»=կոյաջրով սնուցվող) համարժեք£ (Դժվարանում եմ մտաբերել` ե՞րբ է այսպես նպատակասլաց կիրառվել Մայր բեմի, թող որ քիչ ծանրաշարժ դարձած, տեխնիկական հնարավորությունը` ներկայացման «ողնաշարը» ճկունացնող)£ Պարոդիայի ու գրոտեսկի օրգանական շաղախով, վիրաբույժի բժշկող դաժանությամբ, արտաքուստ զվարթաշունչ, պարահենք (պարերը` Գագիկ Կարապետյանի) ծաղրահանդեսի կարուսելում կենսահաստատ նկարագրերով են ներկայանում բոլոր գյուլենցիները` «երևելիների» ցայտուն տիպականացմամբ£ Մեծահարուստ Ծեր տիկնոջ պերճասքեմ քղանցքը երկյուղածությամբ համբուրող, նրա խամաճիկային շքախմբին հեծանվով պատրաստակամ հետևող, անօրինական քմայքներին կուրորեն ենթարկվող հաղթանդամ Ոստիկանը (Սամվել Փիլոյան)£ Խաչն ու հրացանը միաձույլ երկրպագող զեխակենցաղ Քահանան (Արմեն Մարգարյան)£ Համաքաղաքացիների բարոյական գահավիժումը մարդասիրության իր ցանած վհատ սերմերով կասեցնելու անկարողությունից հարբեցողությանը տրված Ուսուցիչը (Ռազմիկ Խոսրոև)£ Քլերիի հետ ունեցած հնամենի սիրախաղի առկայծումներով նրա առանձնաշնորհյալ բարեհաճությունը վայելելու ռեալ հեռանկարից երբեմնի ֆանֆարոնային ֆորսը վերստացած Ալֆրեդ Իլը (Կարեն Ջանգիրով)£ Ամբոխավարության «անբասիր խաղի» խորիմաց ճարպկությամբ գյուլենցիների վարքագիծն իրեն նպատակահարմար հունով անսայթաք ուղղորդող Քաղաքագլուխը (Ազատ Գասպարյան)£ Մանրադետալ մշակված հավաքական կերպարում խնամքով կարևորված է աննշան հյուլե թվացող յուրաքանչյուր գյուլենցին£ Բեմադրիչի կողմից հատուկ կարևորված Կոբի¬Լոբի երկվորյակ կերպարի լեյտմոտիվային անցումներով աննկատ հագենում ու խորանում է ներկայացման գլխավոր ասելիքի համամարդկային ամենժամանակյա շեշտադրությունը£ Միջին սերնդի արտիստների կողքին վստահաբար հաստատվող Արթուր Հարությունյանի և Անդրանիկ Զաքարյանի համաձույլ կերպավորմամբ կենսական նրբահնար հենքը դառնում ծաղրագոբելենի£ Առաջին իսկ բեմելից, երբ նրանց միակերպ մարդուկները հանկարծ հայտնվում են Իլի համար նախատեսված ոսկենախշ դագաղից, որպես հնօրյա երգեցիկ զարդատուփից, զվարթ զուգապարով աշխուժացնում ներկայացման առավելապես հանդարտ ընթացքը` բեմադրական ու գրական նախատիպերին ներդաշնակ վարքագծով այլևս չվրիպելով հանդիսատեսի ուշադրությունից£ Կոլորիտային հանդերձավորմամբ (զգեստները` Մերի Սարգսյանի), որում նկատելի են տարբեր պատմափուլերին բնորոշ ինչ¬ինչ տարրեր, գունեղանում է Փողի մարդավեր իշխանության անկասելի գրոհին համարժեք կերպափոխվող ներկայացման ընդհանուր բեմակտավի գեղանկարչական վառվռուն խորունկությունը£ Գտնված երաժշտական մոտիվներով (կոմպոզիտոր` Էդվարդ Հայրապետյան) հարստանում է ծաղրապատումի մատուցման ձևը` միաժամանակ, ասես ինքնաբուխ, երևակելով ողբերգական ենթաշերտերը£ Սարկաստիկ վրձնահարվածներով է բեմավորված Ծեր տիկնոջ շքախումբը` իրարահաջորդ ցուցանմուշ-ամուսիններով (Արամ Հովհաննիսյան), ձեռնասուն շնիկ ծառայապետով (Մխիթար Մելքոնյան), ներքինացված կույրերով£ Սեփական «ես»¬ը կորցրած մարդանման արարածներ` անանուն ու անհայրենիք. Թոբի, Բոբի, Կոբի, Լոբի… Առաջին սիրո ձախողման ու հայրենի քաղաքից վտարման Ծեր տիկնոջ վրեժխնդրության մոլուցքով ներշնչված ողբազավեշտ այս թանձրապատկերը սահմռկեցուցիչ ավարտի է հասցվում Փողի իշխանության անմարդկային էության արնաոճիր պոռթկումով£ Մինչ գյուլենցիներն ուրախությունից ուշագնաց են լինում մեկ միլիարդ նվիրատվության` «մեր դարաշրջանի մեծագույն սոցիալական էքսպերիմենտի», բարձրաձայնումից, Քլերի-Վարդերեսյանը, հունաքանդակ աստվածուհու հոգեկեղեքիչ սառնասրտությամբ, հայտնում է անբեկանելի պայմանը` եթե որևէ մեկը սպանի Իլին… «Աշխարհակարգ ու կանոն հաստատող ֆինանսական ուժով» ստրկացվել ու դաժանորեն պատժվել են անարդարացի վճիռ կայացրած դատավոր Հոֆերը, մեկ լիտր օղու դիմաց Քլերի Վեշերի դեմ կեղծ վկայություն տված Լյուդվիգն ու Յակոբը` վերածվել կամազուրկ խամաճիկների£ Հիմա հերթը դավաճան սիրեցյալինն է, ում նկատմամբ հոգում անթեղված զգացմունքը խնամքով թաքցնում է Քլերի¬Վարդերեսյանը` հպանցիկ երևակելով անմոռաց սիրո վայրերում զբոսնելիս, վերհուշի դրվագում, իր սիրո հիշատակներն ամփոփող ոսկենախշ դագաղին նստած, ապրած օրերի միակ լուսավոր մոտիվը` հասարակաց տնից իրեն բարեկեցիկ, օրինավոր կյանք դուրս բերած Ցախանասյանի երգը շուրթերին£ Մարդկայնության որոշ նշույլներ իրենցում պահպանած լինելով` Ծեր տիկնոջ արտառոց պահանջից քարացած գյուլենցիները հրաժարվում են տարօրինակ բարեգործությունից£ Բայց, իրենցով Իլին դեռևս շրջապատած, գողունի հայացք են նետում ոսկու կտորտանքներին, որոնք ծառայապետը փութով նետում է նրանց ոտքերի տակ ու հեռանում£ Զզվելի միլիարդը տոչորում է թուլակամ հոգիները, շուտով հեղաշրջում ամենքին£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ