Նեթանյահու. «Ռուսաստանին և Իսրայելին նույն վտանգներն են սպառնում»


«Ամեն ինչ կարող է ավելի սաստկանալ, եթե արմատական իսլամիստների վարչախմբերը միջուկային զենքի տեր դառնան,¬ ասել է իսրայելցի վարչապետը` իր մտահոգությունը կենտրոնացնելով Իրանի վրա»: Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետը Մոսկվայում հայտարարել է, որ իրենց երկու երկրներն ընդհանուր սպառնալիքին են բախվելու, եթե «արմատական իսլամիստ» երկրները միջուկային զենք ձեռք բերեն: Իսրայելի կառավարությունը բազմիցս Ռուսաստանից պահանջել է ուժեղացնել ճնշումն Իրանի դեմ` նրա միջուկային ծրագրի առնչությամբ: - Ներկայումս մեծ է հավանականությունը, որ Մերձավոր Արևելքում իշխանության կգան իսլամիստ արմատականները,¬ Նեթանյահուի խոսքը մեջբերել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը:¬ Նման ելքը վտանգ է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլ նաև Ռուսաստանի համար: Մոսկվան իսլամիստ անջատողականների դեմ չընդհատվող պայքար է մղում Հյուսիսային Կովկասում, որտեղ նրանք ձգտում են շարիաթական անկախ պետություն ստեղծել: Չեչենական պատերազմից հետո, երբ անջատողականները հեռացան իշխանությունից, Հյուսիսային Կովկասում մոլեգնում է դաժանությունը, և փորձագետներն ասում են, որ անջատողականների շարքերն այնտեղ համալրվում են անհավատալի արագությամբ: Նա հայտարարել է, որ միջազգային ընկերակցությունն Իրանին պետք է հասկացնել տա, թե նրան ռազմական գործողություններ կսպառնան` եթե երկրի ղեկավարութ յունը չապացուցի, որ այնտեղ միջուկային զենք չի մշակվում: 2010 թ. հունիսին Ռուսաստանը հավանություն էր տվել ՄԱԿ¬ի` Իրանի միջուկային ծրագրի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկին: Սակայն բազմիցս էլ իր բողոքն է արտահայտել ընդդեմ ռազմական գործողությունների` ընդգծելով, որ ցանկացած բախում պետք է հարթվի դիվանագիտական ճանապարհով: