Ո՞ւր են գնում ադրբեջանական նավթադոլարները


 

Ադրբեջանի իշխանական վերնախավը սիրում է խոսել սեփական նավթային պաշարներից ստացվող գերշահույթների մասին` նշելով, որ դրանք արդյունավետ են օգտագործ վում և նպաստում են երկրի զարգացմանը: Սակայն նավթադոլարների հաստ «շերտի» տակ թաքցված է առավել մռայլ և ողբերգական իրականություն:

Ըստ «The EconoΗist»-ի` Ադրբեջանի նավթային եկամուտները կազմում են Համախառն ներքին արդյունքի 55%-ը, սակայն նավթադոլարների հոսքը չի կարող հավերժ շարունակվել: Արդյունահանումն արդեն հասել է բարձրակետին: Որոշ գնահատականներով` սև ոսկու պաշարները կարող են սպառվել արդեն 2028-ին: