«Ո¯վ իր ազգն ու երկիրը չպախարակի` դրամաշնորհից թող զրկվի» (մերօրյա անեծք)


Ուրեմն` թշնամու նենգադավումները քիչ էին, աղանդների, համասեռամոլների` դեռևս ծլարձակող որոմները քիչ էին, առանձին քաղուժերի խոյահարումները քիչ էին, հիմա էլ այսպես կոչված դրամաշնորհային կազմակերպություններն են սեպ խրում` հավատի ծվենները նշխարի պես պահպանել փորձող, պառակտման քամիներին մի կերպ դիմակայող մեր ժողովրդի հոգեբանության մեջ£ Օտարերկրյա կազմակերպություններից «փո՞ղ եք կպցրել»` վայելե°ք. էս «խե¯ղճ» երկրից ի՞նչ եք ուզում£ Ուզում եք ապացուցել, որ վա՞տն ենք£ Ձևակերպում եք հորինում, թե «Հայաստանի Հանրապետությունը վտանգավոր է դարձել մարդու համար»£ Ասենք` հավատացինք ու բոլորս ատեցինք մեր տունը, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեք ճողոպրում այս երկրից, ինչո՞ւ եք այդ «վտանգավոր» երկրում դրսի փողերով ապրում ու դեռ ինքնավստահ կեցվածքով մերթընդմերթ ճամարտակում` մանվածապատ բառակույտի արանքից թույն արտանետելով ու դրա անունն էլ քննարկում դնելով£ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ կոչվող կազմակերպությունն էր վերջերս «քննարկում» անվանյալ մի հավաք կազմակերպել` իբր թե «Բանակում մահերի թվի աճի պատճառներն ու դրանք վերացնելու հնարավոր տարբերակները» թեմայով£ Իրենց իսկ ծանուցմամբ` «Միջոցառումն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասն է, որը գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ»£ Այս ձևակերպումն անգրագետ որակելն, անշուշտ, է°լ ավելի կչարացնի դրա հեղինակներին, սակայն իրենց իսկ տարածած երկնագույն թղթի էջերին գրվածքին այլ անուն չես տա£ Իսկ գրավոր հավակնոտ խոստումներից հետո քննարկում կոչված, բայց իրականում բազմաձայն մենախոսություն հիշեցնող ողբերգա-զավեշտը հաստա°տ երկմտելու առիթ կտար հայապաշտ Նանսենի հայրենի այն գերատեսչությանը, որի աջակցությամբ ինքնապախարակումի դրոշ են պարզում նրա հովանավորյալները£ Իսկ վերջիններիս նպատակը պարզից էլ պարզ է. որքան շատ քարկոծեն, հովանավորներին այնքան հավատընծա կթվա, թե իրենցից սնվող իրենց ներկայացուցիչներն այստեղ ժողովրդավարության փրկիչ-առաքյալներ են£ Երևի ժամանակ չեն էլ գտնի` խորաթափանցելու, որ «լուն ուղտ դարձնելու» «արհեստում» «ուստա» դարձած այդ առաքյալների անկաշկանդ գործունեությունն իսկ լավագույն փաստն ու վկայությունն է, որ ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչ ազատախոսությունը ոչ միայն հիմնավորապես հաղթանակել է փխրուն խաղաղությունը մի կերպ պահպանող մեր երկրում, այլև խոսքի ազատության հայրերի համար էլ անպատկերացնելի բարձունքներ է նվաճում£ Ի դեպ` ծանուցման տեքստում չակերտված մի տող կա. «Քննարկումը մեկ քայլ առաջ կտանի Հայաստանը դեպի ժողովրդավարություն»£ Ի նշան հեգնանքի` չակերտների մեջ գրվում է նաև հակառակ իմաստով օգտագործվող բառը (նախադասությունը)£ Այս առումով լիովին համամիտ ենք հեղինակ(ներ)ի հետ£ Ի՞նչ քննարկման, առավել ևս` երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ այդ հավաքի ներկաներից միայն մեկը` ԱԱԽ աշխատակազմի բաժնի պետ Սուրեն Դավթյանը, մի քանի անգամ փորձեց հնչող հոխորտանքներից տարբերվող տեսակետ հայտնել, սակայն ժողովականները վարպետորեն լռեցրին նրան£ Առողջ բանականության տեր ովևէ մեկը չի հերքում. այո°, տարածաշրջանում ամենամարտունակը ճանաչված Հայոց բանակում ևս ամեն ինչ հարթ չէ£ Դրամաշնորհների համն իսկ չճաշակած ամեն հայ խորին կսկիծ է ապրում` պատերազմում թե խաղաղ պայմաններում զոհված ամեն մի հայ մարտիկի կորստյան համար£ Հոգի և խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք գոնե մտովի խոնարհվում է իրեն անծանոթ որդեկորույս մայրերի վշտի առջև£ Սակայն, թող ներվի ասել` վշտալլուկ ծնողների ներկայությունն օգտագործելով շոու սարքել` թե տեսեք¬տեսեք` ինչքա¯ն ենք մտածում այս երկրի մասին… Ամո°թ է£ Ծնողի ու զավակի հանդեպ ատելության մոլուցքը նույնիսկ որբերին և ամուլներին պատիվ չի բերում£ Իսկ Հայրենիքն ազգի ու ժողովրդի ծնողն է, Բանակը` նրանց զավակը£ * * * Անգամ դատափետումի տենդով բռնկվածները չեն հերքում, որ Բանակը հասարակության հայելին է£ Ասենք ավելին. ոչ միայն հայելին, այլ միկրոպատկերն է£ Իսկ այդ հասարակությունն առո՞ղջ է£ Ո՞նց կարող է առողջ լինել, երբ թեկուզ բանակին վերագրվող այսօրինակ նսեմացումների, պաշտպանական կառույցն անկազմակերպ ներկայաց նելու նկրտումների արդյունքում հասարակության անդամները, ուրեմն նաև` վաղվա զինվորները, բարդույթավորվում են£ Հենց այսպիսի տրամադրություններ ներարկողներն էլ մեղքի բաժին ունեն, որ երիտասարդների մի մասը զորակոչվելուց առաջ արդեն բռունցքներն է մարզում (բանակում ուժեղ տղա երևալու համար)£ Ոմանք էլ, և գերազանցապես ավելի դաստիարակված տղաները, օրինաչափ են համարում, որ բռունցքավորներին լուռ ու մունջ պետք է հնազանդվել£ Այնպես որ, բանակին զինվոր մատակարարող հասարակության ապաքինմանը չարամտորեն չնպաստելն արդեն իսկ հանցանք է (չխաթարված հոգեբանության չափանիշներով), բայց ի՞նչ անուն տալ տկարին է°լ ավելի հիվանդ ներկայացնել փորձողին կամ հիվանդացնողներին£ Այսուհանդերձ, ՀՀ Պաշտպանության նախարարն անձամբ է բարձրաձայնում, որ Զինված ուժերում բարեփոխումներն այլևս անհետաձգելի են£ Եվ կատարվո°ւմ են այդ բարեփոխումները£ Դրանք տեսնելու համար ընդամենը շիտակ հայացք պետք է ունենալ, իսկ չտեսնելու համար մտոք կույր պետք է լինել£ Հետաքրքիր է, թե իրեն ինչ դափնիների վրա էր պատկերացնում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար» տիտղոսը կրող Արթուր Սաքունցն` իր խառնիճաղանջ խոսքում հետևյալ տողերն արտաբերելիս. - Բանակը, զինված ուժերը, որը կոչված է ապահովելու երկրի անվտանգությունը, ինքը դարձել է վտանգավոր իր քաղաքացիների համար£ Սա է եզրակացությունը ցավալի£ Եվ այս պատասխանը տրվի շատ հստակ տրվի թե° Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից և Պաշտպանության նախարարի կողմից£ Իսկ այն կոսմետիկ փոփոխությունները հեռախոսազանգերի, կանոնակարգային հարաբերությունների մասին, դրանք պետք չեն£ Դրանք այդ համարժեք քայլերը չեն, որ հիմա արվում են£ Սա է մեր ամենամեծ մտահոգությունը£ Եվ մենք հիմա ասում ենք. Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Գերագույն հրամանատարը պետք է հրաժարական տան, որովհետև իրենք չեն կարող պատասխանատվություն կրել այդ դեպքերի համար` կանխարգելելու առումով£ Այս հատվածը, թերևս ամենասահունն էր նրա խոսքում. մինչդեռ քննարկում հրավիրողները պարտավոր են հարգել լսարանին և այդքան ցաքուցրիվ, կիսագրագետ խոսք չմատուցել£ Բայց դա` ոչինչ£ Հելսինկյանցի Սաքունցին (և նման գործունեություն ծավալող նրա կոլլլեգգգաներին) անշահախնդրորեն կուզենայինք հուշել, որ եթե Հայաստանի, հայ ժողովրդի, Հայոց բանակի ու նրա բարձրաստիճան սպաների հասցեին այսքան լուտանքներ շաղ տալու պատրաստակամությամբ թուրք¬ադրբեջանական փաշաներին ներկայանան` Նորվեգիայի արտգործնախարարության աջակցական գումարներից անհամեմատ ավելի շատ դրամաշնորհների կարժանանան£ Մանավանդ` Հայաստանում ամենաանվտանգ ու ամենաեկամտաբեր զբաղմունքներից մեկը իշխանավորներին անարգելն է£ Ինչ վերաբերում է նրա գործընկեր (դարձյալ` հելսինկյանցի) Միկա Դանիելյանի «մտահոգություններին», պարզապես մեջբերենք վերջինիս հախուռն խոսքից մի հատված. - …Անօրինականությունը` նույն ժանտախտ, ռակ ասեմ, ինչ ուզում եք մտածեք, ինքը տարածվում է, շարունակվում է£ Անօրինականության վրա ստեղծվում է կրիմինալի զացիա£ Կրիմինալիզացիան շատ հարմար է մեր իշխանություններին. բանակի հետ կարելի է աշխատել, պահել ձեռքի մեջ£ Կա չաստ նայող£ Ձեր համար շատ անընդունելի թեմա է, բայց ես ասեմ, որ դուք գիտեք, թե ոնց են վերաբերվում արվամոլներին բանակում. դրանց գդալները ծակում են, ոնց որ բանտում լինի դա£ Դա խոսում է բանակի կրիմինա լիզացիայի մասին£ Մտավարժանքի անսպասելի թռիչք էր, չէ՞£ Հայաստանցին Ղարաբաղում չծառայելուց (դա էր շարժել նրա զայրույթը)` կտրուկ անցում արվամոլներից խորշելուն ու քրեականացվածությանը£ Եթե նույնիսկ այդպես, սակայն ինչո՞ւ է չարացնում այն փաստը, որ մեր հասարակությունը, բարեբախտաբար, չի ուզում հաշտվել արևմտյան քամիներով մեզ մատուցվող համասեռամոլության տարածման հետ£ Կարելի է ենթադրել, որ արվամոլից խորշելով` նրա գդալի վրա նշան են անում, որպեսզի նույնիսկ լվանալուց հետո սխալմամբ այն չօգտագործեն£ Թե՞ կասեք` իրավունք չունեն խորշել հոմոսեքսուալիստից£ Բայց այդ ախտով չտառապողներն էլ իրավունքներ ունեն. դիցուք` նախընտրել սեռական նորմալ հարաբերությունները և զզվել ու զերծ մնալ այլասերվածությունից£ Հա, մի սպառնալիք էլ հնչեց. - Հայաստանի Հանրապետությունը զրո է իրավական համակարգով£ Բոլոր գործերը գնալու են Եվրոպական դատարան£ Մեզ թույլ տա՞նք հարցնել` մինչև հիմա «գնացած» գործե՞րն ինչ են եղել, քանի մարդու քանի՞ մատից են գոնե մի փուշ հանել£ Կամ` - …Հաջորդը, եթե մենք խոսքը դնում ենք զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության տեսանկյունից, դա սահմանադրական սկզբունք է£ Մենք սահմանադրական սկզբունքն ենք իրացնում£ Դրանք թքած ունեն այդ սահմանադրական սկզբունքը£ Այսինքն քաղաքացիական վերահսկողությունը, ինստիտուտը, սկզբունքը, որը մենք իրականացնում ենք, իրենք չեն ուզում դրա հետ հաշտվել և փորձում են բանակը առաջվա նման պահել փակ£ Հաջորդը, մենք այդպես էլ չհասկացանք, թե ՊՆ ներկայացուցիչը պետք է լինի£ Այս հատվածը նույնպես վանաձորյան հելսինկյանցի Սաքունցի խոսքից է£ Մեր մայրենիի հանդեպ այսքան մեղանչանքներով և ոչ գրագետ ձևակերպումներով այս մեջբերումների համար ընթերցողի ներողամտությունը հայցելով, դիմենք դրանց հեղինակ(ներ)ին. ինքնակոչ, այն էլ` չգիտես ում գոհացմանն արժանանալ ձգտող վերահսկիչներ որևէ երկրի պե՞տք են£ Կամ, Բանակը եթե փակ պահվեր, այն էլ` «առաջվա նման», մայրաքաղաքիս հարմարավետ ու տաքուկ անկյուններում այսքան դավ նյութողներ կհավաքվեի՞ն£ Իհարկե` համոզված, որ նույն այդ` ասեկոսեների թիրախ դարձած Բանակն իր նշավակվող սպաներով, պաշտպանում է իրենց անվտանգությունը£ Եվ` այդ ո՞ր երկրում են բանակի դարպասները լայն բացված ճամարտակելու թեմա որոնողների առջև£ Վա°յ, մոռացանք, դուք ձե°ր «սահմանադրական սկզբունքն» եք իրականացնում£ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության մերժումին, ոնց որ թե` ճիշտ էլ արել էին, որ «նպատակահարմար չէին գտել մասնակցել քննարկմանը»£ Մերժողներն ավելի հեռատես էին գտնվել£ Վկա` Ազգային Անվտանգության խորհրդի ներկայացուցչի հանդեպ դրսևորված կողմնակալ և չար վերաբերմունքը£ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Այսօրինակ շոուների կազմակերպիչներին ու մասնակիցներին (նոր նենգադավություն չմոգոնեք հանկարծ. խոսքը զոհված զինվորների ծնողների ու հարազատների մասին չէ. խորին կսկիծով ցավակցում ենք նրանց և սգում ենք նրանց զավակների կորուստը) թաքուն ուզում ենք հարցնել. ձեր գիտակցական կյանքում հայրենասիրական քանի¯ կենաց¬թասեր եք պարպել և ճռճռան բառերով քանի՞ բաժակաճառ արտասանել£