Բա մի հետաքրքրասեր հարևան չլինե՞ր


Չէ¯, հարևանի անհարկի հետաքրքրասիրությունն էլ կարող է օգտակար լինել£ Այլապես տարեց այս ֆրանսուհու վիճակում մեզանից շատերն ու ավելի հաճախ կարող ենք հայտնվել£ Ֆրանսիայի հյուսիսային Էպինե¬սու¬Սենար քաղաքի այդ բնակչուհին երեք շաբաթ մնացել է լոգարանում£ Ո°չ այն պատճառով, որ լոգանք ընդունելուց չէր հագենում£ Պարզապես դուռը ծածկելուց հետո փականը փչացել է` կոտրվել է բռնակը (տեղեկացրել է CNN¬ը)£ 20 օր շարունակ միայնակ ապրող կինը ծորակից հոսող տաք ջուր է խմել և ներսից թակել սեփական լոգարանի դուռն ու օգնություն խնդրել£ Նրա թակոցներն ու ձայնն, իհարկե, լսվել է, բայց հարևանները հավանաբար կարծել են, թե շինարարական աշխատանքներից են այդ ձայները լսվում£ Փաստորեն, նրանցից ոչ մեկը չի նկատել, որ հարևանուհին 3 շաբաթ չի երևացել…