Հա՞ որ...


ՄԵՐ հին ու նոր պաշտոնյաներին տեղը տեղին վարկաբեկող ռուսական որոշ լրատվամիջոցների հրապարակումներն աստիճանաբար մոռացության են մատնվում£ Եվ իրոք, հոդվածներն այնպիսի քարոզչական ուղղվածություն ունեին, որոնց առաջին պահի թողած տպավորությունը որքան էլ մեծ լիներ, միևնույն է, երկար ծանր ու թեթև անելու կամ նոր հետևությունների կարիք չկար. դրանք նույնքան արագ էլ մոռացվեցին£ Առավել ևս, որ ներկայացվող մեղադրանքները ռուսատառ մամուլում ու հատկապես հանրապետությունից դուրս հրապարակելու ամբողջ իմաստն այն էր, որ դրանք հաջորդ օրն իսկ հայաստանյան որոշ թերթերում արտատպվեն` ամրացնելով այն կարծիքը, թե տեսեք` մենք ընդամենը հանրահայտ պարբերականների նյութն ենք թարգմանել ու ոչ միայն այս ամենի հետ որևէ կապ չունենք, այլ մենք էլ մեր հերթին ենք զարմացել, թե ինչքան վատն են եղել մեր երկրի հին ու նոր իշխանությունները£ ԻՐ ՀԵՐԹԻՆ, եթե տեղի ունեցածին փոքր¬ինչ լրջորեն վերաբերվենք, ապա միանգամից ակնհայտ կդառնա հրապարակումների հայաստանյան հետքը£ Ակնհայտ է, որ համապատասխան գրասենյակում խնամքով ի մի են բերվել տարբեր ժամանակներում նույն այդ թերթերում տպագրված իրական կամ մտացածին փաստեր և հոդվածաշարի տեսքով ռուսական մամուլին ներկայացվել£ Այսինքն, մոսկովյան այս կամ այն պարբերականը թերևս շռայլորեն վարձատրվել է` տվյալ դեպքում «կրկնուսույցի» ավելորդ դերը ստանձնելով£ ԱՅՍ ԱՄԵՆԻ արդյունքում` սարից իջնող ձնագունդն արդեն այնքան է մեծացել, որ նրա վրա դրոշմված մի մեծ հարցական իսկապես դժվար է չնկատել£ Եվ իրոք, Լևոն Տեր¬Պետրոսյանի պաշտոնավարման տարիների չարագործներին ռուսատառ պարբերականներն այդպես էլ «չեն հիշում» և համառորեն մոռացության են տվել... Անշուշտ, խնամքով հաշվարկված այս մտահղացման հեղինակները սա էլ են հաշվի առել, և օրերս էլ հայտնի է դարձել, որ ՀԱԿ պատասխանատուներից մեկը, հերթական նյութի թղթապանակով հանդերձ, Մոսկվա է մեկնել£ Իհարկե, նոր հոդվածի բովանդակության շուրջ նախքան դրա հրապարակումը որևէ մեկը չի խոսում, սակայն մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսը հիմա էլ վճարի 90¬ականների որոշ երևելիների մասին հանրությանը հիշեցնելու համար£ Իսկ դա այս, թե հաջորդ հրապարակման նյութը կարող է դառնալ, անհայտ է£ Բայց վստահ կարելի է լինել, որ այն նույնպես հաստատ չի շրջանցվելու£ Եվ նպատակն էլ պարզ է. այս մարդիկ ասել կուզեն, թե մեր իշխանության տարիներին էլ վնասատու պաշտոնյաներ քիչ չեն եղել, բայց այս առումով երկրորդ և երրորդ նախագահների շրջապատներն անկրկնելի են£ Թերևս կամ ընդամենը այսքանը£ Եվ ստացվում է, որ վերջիններս հանրությանը քանի ամիս լարվածության մեջ են պահում` ամենավերջում հասկացնելով հավատացնելու համար, թե իրենք էլ շատ լավը չեն, բայց ոչ այնքան£ Հա՞ որ...