Դարվինի դստեր օրագիրը


 

DΖrvin CorresΘondence նախագծի ղեկավարը, ստանալով Չարլզ Դարվինի ժառանգների համաձայնությունը, հրատարակել է նրա դստեր` Հենրիետայի օրագիրը: Ընտանիքի բոլոր անդամները նշանակալի դեր են ունեցել գիտնականի կյանքում, սակայն Հենրիետան մեծ վստահություն է վայելել, ավելին` հենց նա է 1871-ին խմբագրել «Մարդու ծագումը և սեռական ընտրությունը» աշխատությունը: Օրագրի զգալի մասը երկխոսություն է հարազատներից մեկի` Ֆրենսիս Ջուլիա Ուէջվուդի հետ` չարի և բարու, հավերժական կյանքի հնարավորության, ազատության մասին մտորումներով: Գրությունն, ի դեպ` թվագրված է 1871-ի մարտից, երբ 28- ամյա Հենրիետան ամուսնացել է մի տղամարդու հետ, ում ճանաչել է ընդամենը 3 ամիս: Օրագիրը բացահայտում է Դարվինի դստեր նոր նկարագիրը: Տարիներ շարունակ նրան բնութագրել են որպես խիստ պահպանողական մարդ: Իբր նա նույնիսկ ճնշել է հորը` զգուշանալով, որ նրա աշխատության պատճառով ընտանիքը կկորցնի հեղինակությունն ու հարգանքը: Տողերից սակայն վեր է հառնում նրա մշտապես անհանգիստ, մտահոգ, հոգատար կերպարը: Եվ պատահական չէ, որ հենց նրան էր հայրը վստահել իր կարևորագույն աշխատությունը խմբագրելու պատասխանատու աշխատանքը: