ԾԻԾԱՂԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐ 


Դժվար է ասել, թե ո՞ր ժամանակներում են ընդունվել այդ օրենքները և երբևէ գործե՞լ են արդյոք: Համենայն դեպս, դրանք այսօր գործել չեն կարող` եթե նույնիսկ ուժը կորցրած չեն ճանաչվել: Չեն կարող գործել, որովհետև պարզապես անկարելի է, որ ովևէ մեկը փորձի զբաղվել այդ օրենքներով արգելվող հիմարություններով: Ահավասիկ:

ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄուսանողներին արգելվում է դասախոս(ներ)ին անվանել «անմիտ կեղտի կույտ»:

ՉԵԽԻԱՅՈՒՄ ուսումնական տարվա ընթացքում նկատողություն չստացած ուսանողներն իրավունք ունեն հաջորդ ամբողջ տարում քոլեջ գնալ տաքսիով` ուսումնական հաստատության հաշվին:

ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ չծխող կանայք իրավունք ունեն շաբաթը մեկ անգամ անվճար օգտվել գեղեցկության սրահի ծառայություններից:

ԴԱՆԻԱՅՈՒՄուսանողին թույլատրվում է քնել պարապմունքի ժամանակ, եթե նա չի ծխում:

ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄմարդկանց արգելվում է կծել մոծակներին:

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄկանանց թույլատրվում է հրկիզել ցանկացած աղջկա, ով կհամբուրի նրա ամուսնու ականջը:

ՉԵԽԻԱՅՈՒՄոստիկանն իրավունք ունի գրկել և համբուրել անցորդ աղջիկներին, եթե նա լալիս է. դա համարվում է սրտագին օգնություն:

ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄարգելվում է մեռնել` եթե ձեռնարկությունում ձեզ այցելել է հարկայինը:

ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄկանանց արգելվում է կծել տղամարդկանց գլուխները:

ԻՏԱԼԻԱՅՈՒՄոգելից չօգտագործող աղջիկներին շաբաթվա ընթացքում տրվում է լրացուցիչ հանգստյան օր:

ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄերեխաներին արգելվում է դպրոցում բթանալ:

ԱՆԴՈՐԱՅՈՒՄարգելվում է 1 օրվա ընթացքում 2-ից ավելի մարդ սպանել:

ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄարգելվում է փախչել քեզ վրա հարձակվողներից:

ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ տղամարդկանց արգելվում է մարիխուանա ծխելուց հետո ներկայանալ որպես Լեդի Գագա:

ԿԱՆԱԴԱՅՈՒՄծխող կինն իրավունք չունի մասնակցել նախագահի ընտրություններին:

ԴԱՆԻԱՅՈՒՄիր սիրած աղջկան առաջին անգամ առանց շպարի տեսնելով` տղամարդը պարտավոր է նրան 51 վարդ նվիրել:

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄմարդկանց արգելվում է երեխայով հրդեհ հանգցնել:

ԻՏԱԼԻԱՅՈՒՄկնոջը տրվող նվերի գինը պետք է կենտ թվի լինի:

ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄարգելվում է մեռնել հինգշաբթի օրը: «Ինքնատիպ» այլ արգելք էլ կա այստեղ. արգելվում է բանկ թալանել` դեմքը գուլպայով ծածկած. նման դեպքերում պատժաչափն ավելանում է ևս 2 տարով:

ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄուսանողը քննության ժամանակ կարող է մարիխուանա ծխել միայն այն դեպքում, եթե այդ օրը նրա ծննդյան օրն է:

ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄուսանողն իրավունք ունի այրել դասախոսի հոնքերը, եթե վերջինս նայելով իրեն միշտ խոժոռվում է: Նույն Մեքսիկայում եթե բժշկական փորձաքն նությունը հաստատի, որ դուք չեք ծխում, ձեր աշխատավարձի 70 %-ի չափով լրավճար կստանաք:

ԱՆԴՈՐԱՅՈՒՄկնոջը կարելի է հարվածել միայն բարձով:

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄկանայք իրենց ծննդյան օրն իրավունք ունեն աշխատավայրում վիրավորել ղեկավարին:

ԱՖՐԻԿԱՅՈՒՄկանանց թույլատրվում է դավաճանել ամուսնուն, եթե վերջինս ժամանակի ընթացքում նմանվել է այծեղջուրի:

(Ըստ PikΖbu.ru-ի):