ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարին


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Կոզիեչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումներին և այդ բարեփոխումներին Լեհաստանի կողմից առկա օժանդակության և դրա խորացման հնարավորություններին` ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը որպես Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության զարգացման առաջնահերթություն առանձնացրել է ռազմական կրթության և ռազմական արդյունաբերության բնագավառները: Կողմերն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և նշել, որ այն պետք է կարգավորվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ և ուժի կիրառման նկատմամբ անհանդուրժողականությամբ: