ՉԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ


Լուրերն այն մասին, թե 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն օրերս ազատ կարձակվի` չեն հաստատում Արդարադատության նախարարության մեր աղբյուրները: Եվ, ըստ նրանց` ազատ արձակման գործընթացը չի իրականացվելու հենց Սասուն Միքայելյանի պատճառով, քանի որ վերջինս հրաժարվում է դիմում գրել` ներում շնորհելու խնդրանքով: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը` համոզել նախկին պատգամավորին ներում խնդրել` ապարդյուն են անցել: Սակայն նույն մեր աղբյուրները չեն բացառում, որ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահը կարող է համաներում շնորհել...