Հորդոր` վարչապետին


Այնպես, ինչպես այսօր կառավարությունը «վազում» է գյուղեր, նույն տեմպով ու արագությամբ պետք է «վազի» հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Հիվանդը վաղուց «բժշկի» համար ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ է դարձել: «Բժիշկը» հիվանդի համար` ԿԱՐԿՈՒՏ: Ուրեմն, հակակարկտային կայաններ ո´չ միայն գյուղատնտեսությանն է հարկավոր: Գուցե ելքերից մեկն էլ այն է, որ նորմալ «կերակրեք» բժիշկներին, որպեսզի նրանք «չուտեն» հիվանդների կյանքը` խոսքի ուղղակի իմաստով: Գործեք այնպես, որ ստորև ներկայացվող «Սև» հումորը ոչ մի աղերս չունենա մեր իրականության հետ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ