ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ


 

- Ես բանավեճի եմ հրավիրել մտքի տիտան «Լֆիկ Սամվելին», բայց ինչ-որ թռած ա: Մեկ ասում ա հա, մեկ` չէ: Մի հոգի էլ կա. «Նեմեց Ռուբոն» հայտարարել ա, թե իր կալիբրը համապատասխանում ա Լևոն Տեր-Պետրոսյանի կալիբրին: Չգիտեմ, թե ով ա իրեն հավատացրել, որ նա կալիբր էլ ունի: «Նեմեց Ռուբո», քո կալիբրը համապատասխանում է Գեղամյանի կալիբրին, ով քեզ հետ միասին ընդգրկված է համամասնական ցուցակում, քո կալիբրը համապատասխանում է Շուշան Պետրոսյանի կալիբրին, որը ընդգրկված է քո հետ նույն համամասնական ցուցակում,- նման հայտարարություն է արել թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանը:

Սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին չեն արձագանքել թե´ Ալեքսանյան Սամվելը, թե´ Հայրապետյան Ռուբենը: Ու լռությունն էլ Նիկոլին առիթ է տվել եզրակացնելու, որ նրանք «թռել» են: Բայց ասում են, որ Ալեքսանյանը ոչ թե «թռած» է, այլ գիշերուզօր աշխատում է իր մարդկանց հետ` ապահովելու համար իր հաղթանակը: