Ապաստարանում տեղերը սահմանափակ են


 

Աշխարհի վերջն ազդարարող հեքիաթներին փաստորեն հավատացողներ կան: Ավելին` ոմանք նույնիսկ ահռելի գումարներով ապաստարաններում տեղեր են պատվիրում:

ԱՄՆ-ի Կանզաս նահանգում մեկնարկել են շքեղ ապաստարանի շինարարական աշխատանքները, որտեղ կարելի է պատսպարվել ցանկացած աղետի դեպքում, քանի որ մեծահարուստների ապագա կացարանը կառուցվել է միջուկային հրթիռի զետեղարանի մեջ: Բացի տասնյակի հասնող բնակարաններից այստեղ նաև լողավազան, գրադարան, կինոթատրոն և հանգստի այլ վայրեր ևս կլինեն: Արդեն իսկ 4 մարդ 7 մլն-ական դոլար է վճարել` ապագայում այստեղ տեղ ստանալու համար: Կառույցի հիմնադիր Լարի Հոլլի խոսքերով այն անվտանգ է անգամ ամենաուժեղ երկրաշարժի և պայթյունի դեպքում: Քանի դեռ աշխարհի վերջը չի մոտեցել, կառույցը կծառայի որպես հանգստյան օրերն անցկացնելու լավագույն վայր