Իսրայելական թերթերից մեկը հարցում է անցկացրել`

ԱՍՈՒՄ ԵՆ...

- Ո՞րն է քաղաքական գործիչների և գողերի տարբերությունը:

Պատասխաններից մեկն է միայն գրավել խմբագրության ուշադրությունը.

- Հարգելի խմբագրություն. ես շատ մտածեցի ձեր հարցի մասին և հանգեցի այն եզրակացությանը, որ քաղգործիչներն ու գողերը տարբերվում են նրանով, որ առաջիններին ընտրում ենք մենք, իսկ երկրորդներն իրենք են մեզ ընտրում: Հարգանքներով` Դով Բերման:

Խմբագրությունը նրան պատասխանել է.

- Թանկագին պարոն Բերման. մենք որոշեցինք ձեզ պարգևատրել մեր թերթի մեկ տարվա բաժանորդագրությամբ` ձեր հանճարե´ղ պատասխանի համար: Դուք միակն եք, ով գտել է քաղգործիչների և գողերի միջև եղած տարբերությունը: