Միլիոնատեր... հանգուցյալը


Ամենահարուստ հանգուցյալ նշանավոր անձանց «որոնումներում» փորձագետները հաշվարկել են աստղերի թողած ժառանգությունը և նրանց մասին համապատասխան ընկերությունների, տնտեսագետների տրամադրված տվյալները£ Այդպիսով, ամենահարուստ հանգուցյալ աստղ է ճանաչվել ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանը` վախճանված 81 տարեկան հասակում (2008 թվականին)£ Նրա ժառանգորդները ընթացիկ տարում ստացել են 350 միլիոն դոլար£ Երկրորդ տեղում երգահաններ Ռիչարդ Ռոջերսը ու Օսկար Համերսթայնն են, որոնց եկամուտները կազմել են 235¬ական միլիոն դոլար£ Առաջինների եռյակը եզրափակում է փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնը` 90 միլիոն դոլար եկամուտով£ Նրան հաջորդում է ռոք-ըն¬ռոլի արքա Էլվիս Փրեսլին (55 մլն դոլար), ով նախկինում մշտապես զբաղեցրել է առաջին տեղը£ Վարկանիշային ցուցակում արժանապատիվ տեղեր են զբաղեցրել նաև ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը, երաժիշտ Ջոն Լենոնը, «Դոկտոր Սուս» անվամբ ճանաչված մանկական գրող Թեոդոր Հեյզելը, լեգենդար ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, գրող Մայքլ Քրայտոնը, հեռուստահաղորդավար Ահարոն Սփելինգը, երաժիշտ Ջիմի Հենդրիքսն ու արվեստում փոփ-արտ ուղղության հիմնադիր Էնդի Ուորհոլը£