«ԱՐՄԵՆԻԱ»-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ


 

«Արմենիա» հեռուստաընկերությունը` հանդիսանալով ամենամեծ լսարան ապահովողներից մեկը ողջ աշխարհում, վերջին շրջանում շատ հաճախ է դառնում քննադատության թիրախ: Իսկ ընկերության ներսում էլ կուտակված որոշ խնդիրներ և անհամաձայնություններ առիթ են տվել կոնֆլիկտների, ստեղծագործական ճգնաժամի: Գուցե այս ամենը կանխելու և ընկերության վարկանիշը բարձրացնելու համար էլ հիմնադիրները որոշել են կադրային կտրուկ փոփոխություններ կատարել: Արդյունքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործադիր տնօրեն է նշանակվել Հրաչ Քեշիշյանը, ով մինչև վերջերս «Արմենիա»-ի գլխավոր պրոդյուսերն էր: Հրաչ Քեշիշյանի` «Արմենիա» տեղափոխվելու փաստը դեռ մեկ տարի առաջ արդեն շատերին հուշեց, որ նրա հետ կապված հեռահար ծրագրեր կան: Եվ ահա այդ ծրագրերն իրականանում են:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց իրենից, սակայն Օրանժի նրա հեռախոսահամարով կատարված զանգերը մնացին անպատասխան, բայց նրա մտերիմներն ու ընկերները հաստատեցին տեղեկությունը: Ուրեմն, «Արմենիա»-ն առաջիկայում նոր փոփոխություններ կապրի: