Հիտլերին սեռափոխելու էին


Հատուկ ծառայությունները փորձում էին արտառոց եղանակով «վնասազերծել» Երրորդ ռեյխի առաջնորդին: Նրա մոտ ազատ ելումուտ ունեցող գործակալները ծրագրել էին ֆյուրերի սննդի մեջ կանացի սեռական հորմոնների (էստրոգեններ) խառնել, որը կնպաստեր չարության ու հարձակողականության չեզոքացմանը: Պրոֆեսոր Բրայան Ֆորդը, ով առաջինն է իմացել դավադրության մասին, հավաստիացնում է, որ պատահականության բերումով միայն այդ ծրագիրը չիրագործվեց: - Ամենահարմարը էստրոգենը սննդի մեջ ավելացնելն էր. այն համային տարրեր չի պարունակում և ազդում է աննկատ: Գոյություն ուներ այսպես կոչված «Դաշնակիցների պլան», որում մանրամասնորեն նկարագվում էր, թե ինչ կերպ կարելի է ավելացնել հորմոնները` հանդարտեցնելով-մեղմելով ֆյուրերի դաժան, գազանաբարո բնույթը,¬ ասել է պրոֆեսորը: Հիտլերին թունավորելու փորձերը ձախողման էին դատապարտված ի սկզբանե, որովհետև նրա համտեսողներն առաջին պատառից հետո տեղում կմեռնեին: Մինչդեռ հորմոններն անվտանգ էին: Դրանց միջոցով գործակալները ցանկանում էին Ադոլֆին դարձնել իր քրոջ` Պաուլայի նման մեղմ, հանդարտ (Պաուլան ողջ կյանքում քարտուղար է աշխատել): *** Պրոֆեսոր Ֆորդն իր «Գաղտնի համաշխարհային պատերազմում հաղթանակի մրցավազք» գրքում մանրամասնում է, որ կանացի հորմոնները պատերազմին վերջ տալու հազար միջոցներից մեկն էր միայն: Նա պատմել է ֆաշիզմի դեմ պայքարի «տարաշխարհիկ» այլ տարբերակների մասին: Օրինակ` սոսնձե անձրևը` թշնամիներին գետնին սոսնձելու կամ մետաղյա պահածոյատուփերով մրգերի հետ քողարկված ռումբեր տարածելը: Մեկ այլ տարբերակով` թշնամու վրա երկնքից արկղերով թունավոր օձեր էին թափելու: Բայց ամենաշլացուցիչ պլանը Նորմանդիայում պայթուցիկ նյութերով և հրթիռային ռումբերով լցոնված հսկա անիվ նետելն էր: Այս ամենով հանդերձ` ամենահարմարը հորմոններով Հիտլերին սեռափոխելն է եղել: Բայց թե դա ինչու է տապալվել` պրոֆեսորը չի մանրամասնել: