ԻԻՀ նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մահմուդ Ահմադի


«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ և նվաճումներ: Վստահ եմ, որ հետայսու ևս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով և մաղթում քաջառողջություն, երջանկություն և բեղմնավոր գործունեություն»: