Զինամատակարարումը կշարունակվի


- Ուկրաինան չի դադարեցնի Վրաստանին զենք մատակարարելը,- հայտարարել է Բարձրագույն ռադայի պատգամավոր Վ. Կոնովալյուկը: Նա նշել է, որ օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը լիովին վերազինվել է: Ընդ որում` վերազինյալի պարտքն իր այդ մատակարարին արդեն կազմում է 30 մլն դոլար: - Այդ առևտուրն արգելված չէ, սակայն անուղղակիորեն մենք վտանգում ենք միջազգային խաղաղարարների կարգավիճակով Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանում գտնվող ռուսական զինվորներին: Այդ մատակարարմամբ մենք նաև խաթարում ենք ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը, ինչը մեզ համար տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ապահովում: Կոնովալյուկի այս եզրահանգումներն անարձագանք են թողել կառավարությունն ու գլխավոր դատախազությունը, և պատգամավորն այդ հարցերի վերաբերյալ զեկուցմամբ պատրաստվում է հանդես գալ Ստրասբուրգում: