Այլմոլորակայիններին ջո՞ւր է պետք


Կարելիական Մեդվեժեգորսկ շրջանի բնակիչներին թռչող ափսե է հանդիպել: Ուֆոլոգ Ալ. Պոպովի ասելով` դա բնավ զարմանալի չէ: Ավելին, նա հավաստիացնում է, թե` որ պահին ինքը ցանկություն ունենա չբացահայտված թռչող օբյեկտ տեսնել, պարզապես կարող է տաքսի կանչել և մեկնել… Նա գիտե այն վայրերը, որտեղ ոչ բնական արտասովոր երևույթները տեսանելի են: Նա այնպիսի վայրեր գիտե, որտեղ ՉԹՕ-ները պարբերաբար սարսափեցնում են տեղաբնակներին: Այդ վայրերի ստույգ տեղն, իհարկե, Պոպովը չի ասում, բայց, վստահեցնում է, որ Կարելիայում դրանք հազվադեպ չեն. ավելի հաճախ հանդիպում են, օրինակ, Վալաամում, իսկ Բեսով Նոս ավելի լավ է ընդհանրապես չգնալ: - Գիտե՞ք, թե հատկապես ո՞ր վայրերն են հրապուրում: Երկար տարիներ ուսումնասիրելով այս թեման, ես եզրակացրել եմ, որ անսովոր երևույթներն առավել չափով նկատվում են այնտեղ, ուր կան հնագույն պաշտամունքի կառույցներ: Կարծում եմ` դա ձգում է նրանց: Եվ այդ միտումը նկատելի է աշխարհում ամենուր,- ասել է հնագետը: Ի դեպ, այլ ականատեսներ էլ պնդել են, որ իրենց աչքի առաջ ՉԹՕ-ն ջրամբարից ջուր է վերցրել: