Համարժեք պատասխան


Ի պատասխան Վրաստանում ՆԱՏՕ-ի զորախաղերի, Ռուսաստանը հունիսի 29-օգոստոսի 2-ը Հյուսիս-Կովկասյան զինօկրուգի ռազմական զինավարժություններ կանցկացնի: «Կովկաս-2009» զորավարժությունները նպատակ ունեն գնահատել մարտիկների ռազմական պատրաստականությունը Հարավ-արևմտյան տարածաշրջանում: Պակաս կարևոր չէ նաև մեկ այլ խնդիր. ՌԴ Հարավային դաշնային օկրուգում ուժային գերատեսչությունների փոխգործակցության կատարելագործումը: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության և լրատվության վարչության պետ Ալ. Դրոբիշևսկիի տեղեկացմամբ` զորախաղերին կմասնակցեն ավելի քան 2000 մարդ, ինչպես և մինչև 80 տանկ, 100 զրահամեքենա և նույնքան հրանոթ: