ՇՈՒՇԻՆ` ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ԴԱՓՆԵՊՍԱԿ


15 տարի առաջ արցախահայության համար կյանքի կտրուկ շրջադարձը բացեց մի նոր ակոս£ Տասնամյակներ շարունակ արհեստականորեն օտարին բռնակցված արցախահայությունը, որ շնչահեղձ էր լինում ադրբեջանական մամլիչի տակ, Հայաստանից և Սփյուռքից կամավորագրված հայորդիների հետ համախմբված նվաճեց իր անկախությունը£ Հազարավոր արևներ խամրեցին, որպեսզի խաղաղ բացվեն անառիկ Շուշիի արշալույսները£ Ամիսը դարձյալ մայիսն էր, ամիս, որին վերապահված են մեր հաղթանակները£ 270 տարի գերության մեջ տառապող հայաշեն Շուշի բերդաքաղաքն ավերակների միջից ժպտաց աշխարհին£ Շուշիի ազատագրումը հայի արթնացած ոգու խորհրդանիշը դարձավ£ ¬ Նախնյաց մարտական ոգին ու նվիրումը հայրենիքին` որպես գենետիկ ժառանգություն ու պատգամ, արժանավայել կյանքի կոչեց մեր սերունդը, ում արիության շնորհիվ տասնամյակ ներ անց` 1992 թվականի մայիսի 9¬ին ազատագրվեց Արցախի վաղեմի վարչական և հոգևոր¬մշակութային կենտրոն Շուշի բերդաքաղաքը£ Շուշիի ազատագրումը ամրապնդեց մեր կամքը, ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատը, հիմք տվեց մեր զորական ուժի` ԼՂՀ Պաշտպանական բանակի ծնունդին£ «Պաշտպանության բանակը մեր նորանկախ հանրապետության ռազմական պատմության անդաստանում իր կենսագրությունը գրեց ոսկե տառերով», ահա այսպես է արժեվորում անկախությունն ու բանակը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը£ Շուշին գագաթնակետն էր մեր պատերազմի առաջին փուլի, ես կասեի` կամավորների պայքարի ծաղկեպսակը£ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Մեզ պետք է խաղաղ երկինք Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է առաջնորդը£ 1992 թվականի մայիսի 9¬ին` Արկադի Տեր¬Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորած կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշի քաղաքը£ ¬ Շուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը ֆիզիկապես և բարոյապես փշրվեց£ Դրվեց Արցախի կանոնավոր բանակի հիմքը£ Միանգամայն բնական էր, որ Շուշիի ազատագրման 15 ամյակի առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Պաշտպանության բանակի շքերթին ներկա գտնվող լեգենդար Կոմանդոսի տրամադրությունը բարձր էր£ ¬ Հաղթանակած մարդու տրամադրությունը միշտ բարձր է£ Մեր ժողովրդի հերոսությունը մեկ անգամ ևս ապացուցեց հարատևելու անկոտրում կամքը£ Իր երկրի, հողի մասնիկը կազմող յուրաքանչյուր մարդ կաներ այն, ինչ մենք արեցինք£ Մենք մեր պատմական հողում ենք գտնվում, մեր արմատներն այստեղ են, հենց դա է հայի հպարտությունը£ Մենք պատերազմ չենք ուզում, մեզ այսօր խաղաղություն է պետք, որի պահպանության համար ունենք բավարար ուժ£ Արցախի այսօրն ու վաղը պատկերացնում եմ ազատ ու անկախ£ Անհանգստանալու հարկ չկա£ Միևնույն է, մենք կգտնենք ամեն մի իրավիճակից դուրս գալու ելքը, քանի որ մեծ է ազատ ապրելու մեր ձգտումը£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ