ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՂԵՏՆԵՐ


Արժույթի շուկայում հաստատված հարաբերական կայունությունը վերջին շրջանում խախտվել է£ Այնպես ստացվեց, որ հենց նոյեմբերի 1¬ից դոլարն սկսեց արժևորվել£ Կարելի է կարծել, թե տեղի ունեցածն ընդհանուր կանխատեսումների շրջանակում է, և դոլարն ու դրամն էլ իրենց հերթին են պատրաստվում Ամանորին£ Սակայն հարկ է միաժամանակ արձանագրել, որ ավելի քան մեկ տարի նման կտրուկ տատանում չէր գրանցվել, ու չնայած դանդաղ, բայց դրամը շարունակաբար ամրապնդում էր դիրքերը£ Իր հերթին, այս հարցում թեև աննկատ մնաց Կենտրոնական դրամատան միջամտությունը, սակայն (ինքնաբերաբար, թե այլ մանր¬մունր գործոնների ազդեցությամբ) դոլարի փոխարժեքը վերջին օրերին հատեց անգամ վաղօրոք կանխատեսված նվազագույն շեմը` տեղակայվելով 357-358 դրամի շրջանակներում£ Այս նահանջը փաստորեն, շատ չանցած, շուրջ տասը կետով արժևորվելու «նախերգանքն» էր, ու տեղի ունեցած թռիչքից անկախ` մինչև դեկտեմբեր արժևորման շարունակականության հավանականությունը դարձյալ մեծ կարելի է համարել£ Ամերիկյան արժույթն առաջին հարվածները, թերևս, նախատոնական առևտրի մեկնարկին զուգընթաց կկրի, երբ հենց այս նպատակով շուկայում դարձյալ դրամի պահանջարկը կմեծանա£ Կարելի է կարծել, թե սեզոնայնություն կոչվածն այս ամսին առայժմ դոլարի «արտահանմամբ» է դրսևորվում£ Այսինքն, ներկրողները սպասվող առևտրային ակտիվությունից առաջ ավելացրել են սննդի ու այլ ապրանքատեսակների ներմուծման ծավալները, ինչն էլ արժույթի շուկայում դոլարի պահանջարկի ավելացմամբ է արտահայտվում£ Հակառակ մասնավոր տրանսֆերտների հոսքերի կայուն աճին ու տարվա այս շրջանում դրանց ծավալների բազմապատկմանը` արժույթի շուկան դոլարի ավելացող քանակների ազդեցությունն առայժմ չի զգում£ Ըստ երևույթին մասնավոր օգնությունների հասցեատերերը դեռևս սովորականի չափ արժույթ դրամի չեն վերածում£ Վտանգը, թե մեկ ամիս հետո դոլարը նրանք ավելի ցածր արժեքով դրամով կփոխանակեն` այս պահին զրոյական ազդեցություն ունի£ Փորձը ցույց է տվել, որ կանխատեսումներից անկախ` մարդիկ նախատոնական ծախսերի համար պահեստավորած արտարժույթը դրամի են վերածում` նույն այդ ծախսերը հոգալուց առաջ միայն£ Իսկ մշտական այս սովորույթի ուղղակի կրկնության հավանականությունն էլ հուշում է, որ շուկայում դոլարի ու նաև ռուսական ռուբլու ավելցուկ կառաջանա առնվազն դեկտեմբերի սկզբից£ Թե մինչև այդ ի՞նչ թռիչքներ կհասցնի գործել դոլարը, իհարկե, դժվար է ճշգրտորեն կանխատեսել£ Սրանով հանդերձ` տեղի ունենալիքն այնքանով շահեկան կարելի է համարել, որ եթե դեկտեմբերից կրելիք հարվածները հիմա էլ հակառակ` արժեզրկման գործընթացի հանգեցնեն, ապա տարեսկզբին դոլարը դարձյալ հանգրվանած կլինի 360 դրամի միջակայքում£ Ասել է թե` տարին «նվազագույն կորուստներով» կամ գոնե չնչին շեղումներով ամփոփելը բոլորին է ձեռնտու£ Իր հերթին նույն` 360 դրամի սահմանագծին վերադառնալու հավանականությունն էլ փոքր չէ£ Սակայն եթե դատելու լինենք հայրենի բանկերի կանխատեսումներից, ապա չի բացառվում, որ հաջորդ տարի դրամը 380-400¬ի շրջանակներում լողա£ Ընթացիկ տարվա համար հայրենական բանկերը 360-455 դրամի սահմանագծերն էին նախանշել, և անցնող ամիսներին արտարժույթի շուկայում գերիշխող կայունությունը համապատասխան վերաբերմունք իսկապես ձևավորում է` հաջորդ տարվա կանխատեսումներում առկա իրատեսության գործակցի վերաբերյալ… Ի վերջո, դրամն այնչափ զգայուն է, որ նրա «պահվածն» ավելի շատ և բոլոր դեպքերում անկանխատեսելիության շրջանակում է£ Բավական է` առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը չնչին փոփոխության ենթարկվի, և հաշված ժամերի ընթացքում բանկերի ու փոխանակման կետերի ցուցանակներն էլ իսկույն կնորացվեն£ Ու եթե ներկայում առաջիկա շաբաթների համար դոլարի արժևորում, իսկ դեկտեմբերից սկսած էլ ուղիղ հակառակ ընթացքն է կանխատեսվում, ուրեմն ավելի քան տեսանելի զարգացումների ներգործությունն իսկապես զգալի կարելի է համարել£ Դժվար չէ վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ արտարժույթի շուկայում ընթացիկ տարվա ամռանը, երբ դոլարի պահանջարկը ժամանակավորապես աճեց£ Հանգստյան սեզոնին Հայաստանից օտար լողափեր մեկնողների «շնորհիվ» դարձյալ աճեց դոլարի պահանջարկը£ Սեզոնային համարվող արտարժութային հերթական տատանումն, իհարկե, մի քանի շաբաթ հետո կավարտվի£ Սակայն պակաս հետաքրքիր չէ, որ գնաճի պարագայում նման տատանումները մշտապես խիստ բացասական հետևանքներ են ունենում£ Տարվա ընթացքում պաշտոնապես արդեն 9,1 տոկոսի հասած գնաճը նման դեպքերում, ինչպես հայտնի է, «նախընտրում է առիթից օգտվել»£ Առավել ևս` երբ խոսքը նախաամանորյա առևտրի մասին է, ապա արտարժույթի շուկայում տեղի ունեցող վայրիվերումներն անխուսափելիորեն նպաստելու են կանոնավորապես բարձրացող գների անշեղ աճի է°լ ավելի ահագնացմանը£ Ի վերջո, բոլոր նախատոնական սեզոններն են մեզանում գնաճով նշանավորվել, և որևէ հիմք չկա կարծելու, թե այս տարին հաճելի բացառությամբ կարող է առանձնանալ£ Իսկ ինչ վերաբերում է արտարժույթի շուկայի զարգացումներին, ապա այս ամենի ամենաբացասական հետևանքը թերևս նախատոնական գներին տրվելիք ազատ թռիչքի հնարավորությունը կարելի է համարել£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ