Աղբանո՞ց, թե սննդի համար նախատեսված վայր
Ճանճերի կուտակումներ, բազմատեսակ միջատներ, հող, փոշի: Իսկական աղբանոցի համար նախատեսված վայր: Բայց արի ու տես, որ այսպիսի տարածքներում կրպակներ կան£ Այն էլ` սննդամթերքի վաճառքի համար նախատեսված: Աշխույժ առևտուր է` առանց հիգիենայի կանոնները պահպանելու: Իսկ մարդկային հոսքը շարունակվում է (սնվելու ակնկալիքով, առանց ենթադրելու, որ այդքան առաջին հայացքից համեղ թվացող ուտելիքը, այնքան էլ օգտակար չէ): Մեծ ու փոքր կերակրվում են արևից նվաղած ու ցրտից կուչ եկած, փոշու ու հողի մեջ թաղված կարկանդակներով, սենդվիչներով: Ու մինչդեռ մարդիկ «վայելում են» բացօթյա սնունդը, համապատասխան մարմինները զբաղված են այլ «կարևոր» գործերով: Այս անգամ խոսքը Ագաթանգեղոսի փողոցում գտնվող կրպակների մասին է, սակայն քանի¯ այդպիսի տաղավարներ կան, որոնք կասկածելի սնունդ են մատակարարում£