Հանգաժպիտներ
J Մեր ձայներով պատգամավոր ընտրվեց,
Ազգային ժողովում ձայնը կտրվեց:
J Ինչ որ ասին, ասաց` ճիշտ ես:
Էլ նրա հետ ինչպե՞ս վիճես:
J Թե ով ինչեր կանի կյանքի խառնարանում...
Բայց կովը իր խմած ջրից կաթին չի խառնում:
J Անուն կվաստակեր, եթե գործեր իր ուղեղով,
Բայց ստամոքսը նրան տարավ այլ ուղիով:
J Մսի սովից առյուծը մեռավ,
Այդպես էլ խոտակեր չդառավ:
J Որ չեք թողնում շեֆիս քծնեմ,
Ես ո՞նց պիտի վերածնվեմ...
J Շուտով կեղտոտ գործարքով միլիոնատեր
կդառնա:
Այդքան փողեր լվալիս գոնե
խիղճն էլ լվանար:
J Ավտո է վարում տիկինը, մի մետր չի
քայլի ոտքով.
Մեքենան բենզինով է աշխատում, տիկինը`
տորթով...
J Հեռուստացույց, մեզ դասեր մի տուր`
ճաշն ինչպես եփել`
Մեզ մթերքը տուր, մենք գիտենք` ճաշն
ինչպես կեփեն:
J Պահակ ընդունելիս հասկացրին իրեն`
Ինչը պիտի պահպանի, ինչը` տանեն իրենք:
J Եթե աշխարհում ամեն ապրանք իր
գինը ունի,
Թափելիք աղբը որակով արա` սպասող ունի...
J - «Սևան» նկարիդ գինն իջեցրու, գնեմ:
- Սա Սևանի ջուրը չի, որ իջեցնեն...
J - Ես ինձ էի ուտում ջղայնությունից...
- Բա՞ չվախեցար` թունավորումից:
J Մենակ էր թատրոն գնացել,
Դահլիճում քնած էր մնացել:
J Դու ինձ այդքան կոպիտ ու անտաշ
մի համարի,
Մարդահամարը կգա` ինձ մարդ կհամարի:
J Այդպես էլ չգտավ իր կյանքի ընկեր`
Յոթ սիրուհի պահեց, որ մեկին ընտրեր:
J Սիրուհուն գաղտնի ու հեռու են պահում,
որ չճանաչեն,
Որովհետև, սիրուհին տանը պահելու բան չէ: