ԴԵՂԱՏՈՄՍԵՐ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին Գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին


Օրերս, ի զարմանք հեռուստադիտողների, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը հանդես եկավ մի «անմեղ» հայտարարությամբ, որ մայրաքաղաքի բազմաբնա կարան շենքերին կից ի հայտ են եկել կցորդ կառույցներ, որ 4 և 5 հարկանի շենքերի վրա ավելացել են ևս մեկ ամբողջական հարկեր£ Նա չմոռացավ հիշեցնել, որ մանսարդային հարկերի կառուցապատման համար անհրաժեշտ է շենքի բոլոր սեփականատերերի միասնական հայտը. նոտարական կարգով հաստատված£ Մի խոսքով ստացվում է, որ ստեղծված իրավիճակին անտեղյակ քաղաքի գլխավոր ճարտարապետը սրտացավություն է հայտնում, որ խախտվել են քաղաքաշինական շատ նորմեր, թույլ են տրվել սխալներ և այդ սխալները շտկելու համար հարկավոր են նոր դեղատոմսեր£ Քաջատեղյակ լինելով Վարդանանց փողոցի թիվ 15 շենքի մանսարդային հարկի լույսընծայման ապօրինություններին, սեփականատերերի իրավունքների ոտնահարումներին` քաղաքապետարանի սխալներն ուղղելու նպատակով որոշեցինք համապատասխան դեղատոմսեր առաջարկել նրանց ղեկավարներին… ԴԵՂԱՏՈՄՍ 1.¬ «Մենք առաջնություն ենք տալիս մարդու իրավունքների և Սահմանադրական նորմերի պահպանմանը£ Ցանկացած վարչական որոշում, որը սահմանափակում է մարդու իրավունքները, անընդունելի է լինելու մեզ համար»£ ՀՀ վարչապետ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ 2.¬ «Պետք է պայքարել ոչ թե հետևանքների դեմ, այլ արմատախիլ անել պատճառները»£ Մարդու իրավունքների պաշտպան Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ 3.¬ Պետք է անվավեր ճանաչվի Վարդանանց փողոցի թիվ 15 շենքի ձեղնահարկում մանսարդային հարկ կառուցելու քաղաքապետարանի 12.01.2006 թ. թիվ 263 շինթույլտվությունը, որը հիմք է ընդունել 16 սեփականատերերի համաձայնագիր հայտը, քանզի. * Շենքի 16 սեփականատերերի ներկայացրած համաձայնագիր-հայտում առկա ստորագրությունները պատշաճ չեն և հաստատված չեն նոտարի կողմից£ * Հայտի մեջ չեն ընդգրկված Արտաշես և Յուրա Սահակյանները, մինչդեռ քաղաքապետարանը նրանց ճանաչել է ոչ միայն կառուցապատող, այլ նաև յուրային` ընդհանուր կառուցապատող£ * Քաղաքապետարանը շինթույլտվության իրավունք է պարգևել 2002 թ. հանգուցյալ Լիլյա Չալախյանին£ Ո՞վ պետք է քրեական թիվ 325 հոդվածով պատժի այն հանցագործին, որը հինգ տարվա հանգուցյալին վերակենդանացրել ու կառուցապատող է ճանաչել£ ԴԵՂԱՏՈՄՍ 4.¬ Քաղաքապետարանը պետք է անվավեր ճանաչի շենքում չկայացած ժողովի առկայության կեղծ փաստաթուղթը, քանզի. * Չի պահպանվել ՀՀ բազմաբնակարան շենքի կառավարման օրենքի թիվ 12 հոդվածի պահանջները ամբողջությամբ£ 11¬րդ հոդվածի 7¬րդ կետի «Դ» և «Ե» ենթակետերը. «Նշված հարցերով որոշումները պետք է ընդունվեն բոլոր սեփականատերերի կողմից միաձայն»£ Քաղաքապետարանը կարող է ներկայացնել 7 և 8¬րդ բնակարանների սեփականատերերի կողմից հաստատված որևէ փաստաթուղթ, որ հրաժարվել են կառուցապատող լինելու իրավունքից£ * Ժողովի փաստը կեղծ է, ոչ պատշաճ ստորագրահավաք£ Ժողով, անհայտ տեղի ու ժամանակի փաստերի բացակայությամբ£ * Ժողով տեղի չի ունեցել, այլապես չէին ստորագրի, չէին պահանջի, որ հանգուցյալ Լիլյա Չալախյանը կառուցապատող ճանաչվի, չէ որ նրա հուղարկավորությանը նրանց մեծ մասը մասնակցել է£ * Փաստաթուղթը ձևակերպվել է շինթույլտվությունից հետո, որպեսզի ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Վ. Ավանեսյանը կարողանա բավարարել քաղաքապետի վերաքննիչ բողոքը. անվավեր ճանաչի Կենտրոն, Նորք և Մարաշ առաջին ատյանի դատավոր, գուցե դատավորների մեջ միակ անվախ դատավոր Վ. Լալայանի 2006 թ. օգոստոսի 11¬ի վճիռը, որ քաղաքապետարանի «թանին թթու ասաց», ու անվավեր ճանաչեց թիվ 263 շինթույլտվությունը, պարտավորեցրեց կառուցապատող Յուրի Սահակյանին տանիքը բերել նույն տեսքի, քանի որ ձմռանը կատարած շինաշխատանքների պատճառով, ջրհոսքը լցվել էր 2¬րդ մուտքի վերջին հարկի 3 բնակարանները և վնաս պատճառել բնակիչներին£ ԴԵՂԱՏՈՄՍ 5.- Ավարտած համարելով մանսարդային հարկի կառուցումը` կառուցապատող Յու. Սահակյանը փորձում է սեփականաշնորհել£ Սակայն չի կարողանում «Ղարաբաղ -Ղարաբաղ» խաղալ անշարժ գույքի Կենտրոն ստորաբաժանման պետ Ա. Պետրոսյանի հետ£ Սա արդեն այն օղակը չէ, որ կարողանա սուտ¬մուտ հայտարարություններով բացել, մտնել ու շվացնել£ ԴԵՂԱՏՈՄՍ 6.- Քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի պահանջը, Վարդանանց փողոցի 15 շենքի, 7 և 8¬րդ բնակարանների սեփականատերեր Քաջիկ Զաքարյանի և Տիգրան Մարտիրոսյանի ՀՀ քաղ. իրավունքները, իրենց բնակարանների վերևում գտնվող տանիքը հատկացնելով նույն շենքի բնակիչ Յուրի Սահակյանին, անօրինական փաստաթղթերի հիման վրա զրկել ՀՀ քաղ. օր¬ի 191 հոդվածի 2¬րդ կետի սահմանված դրույթից. «Իր տիրապետման ու օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժին համաչափ մասը»£ ԴԵՂԱՏՈՄՍ 7.¬ Քանի որ քաղաքապետարանը, գլխավոր ճարտարապետ պարոն Ս. Դանիելյանը որոշել են շտկել քաղաքաշինության նորմերում թույլ տված սխալները, ապա հարկ կլինի նաև վերանայել Վարդանանց փողոցի 15 շենքի 7 և 8¬րդ բնակարանների սեփականատերեր Քաջիկ Զաքարյանի և Տիգրան Մարտիրոսյանի, 1¬ին մուտքի ձեղնահարկում, հենց իրենց գլխավերևում, ինչպես նախատեսված է օրենքով, կոտորակային հարաբերությամբ տարածք հատկացնել և վերջ տալ չընդհատվող բողոքների, որ կարող է հասնել մինչև Եվրոդատարան£ Ախր ինչո՞ւ է, ինչո՞ւ£ Մի՞թե Հայաստանը չի կարող պաշտպանել իր քաղաքացու իրավունքները£

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ