«Ով բարին գիտի, բայց չի կատարում, դա էլ է մեղք»


«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը 1989-94 թթ. արցախյան պատերազմի մասնակից է£ Նրա հետ զրույցն ակամա ինձ տարավ մարտական գործողությունների թատերաբեմ: Բազում փորձություննների միջով է անցել, ունեցել հաղթանակներ ու անկումներ, բայց ոչինչ նրան չի հիասթափեցրել: Նրա պատմությունն սկսվեց ու վերջաբանվեց նրան արդեն հարազատ կենսակերպ դարձած խոսքերով. Ծնողները պատմական Աղվանքից են` Նամեթաբադ գյուղից: Պապերը հոգևորականներ են եղել, Տեր Եղիազարյանցը տեղի ծխական եկեղեցու հովվապետն էր, ով 20-րդ դարի սկզբին կազմակերպել, ղեկավարել է հայերի ինքնապաշտպանական կռիվները: 1920 թ.-ին և հետո հալածանքների են ենթարկվել: Ծնվել է 1960 թ.-ին, 1966-ին ծնողների հետ տեղափոխվել են Երևան` հանգրվանելով Նոր Արեշ թաղամասում: - Տ ատս երբեմն ասում էր, թե թուրքն ի՞նչ տղամարդ է, նա վախկոտ Է: Հիշում եմ` երբեմն պատին կախված հրացանի փողն էր մաքրում` մեզ նախատելով, որ թողել ենք, ժանգոտվել է: Այդպիսին են եղել մեր պապերն ու տատերը... Ավանդույթներով հարուստ էր իրենց գյուղը: Այդ ավանդապաշտ ընտանիքի զավակը հետո պապերի օրինակին հետևեց. երկրում խառնաշփոթ էր, ինքը Ռուսաստանում էր, վերադարձավ և առաջիններից էր, որ իր շուրջը համախմբեց մի շարք քաջերի, ու մեկնեցին Արցախ: - Ռուսաստանում էի, իմանալով Հայաստանի վիճակի մասին` ընկերներով շտապ վերադարձանք: Միտինգներից հետո միանգամից տրաքեց արցախյան պատերազմը£ Միտինգներն ինձ համար չէին, ինձ կռիվն էր բաժին հասնելու: Ինձ միշտ վիրավորում է հայ ժողովրդի գլխով անցած դժբախտությունը, մանավանդ եղեռնը: Կարծում եմ` այդ ժամանակ մենք կազմակերպված չենք եղել: Սկսեցինք ջոկատներ կազմել: Աստիճանաբար արցախյան գյուղերը դատարկվում էին: Ընկել էին մի քանի գյուղեր: Հայ տղաների համար միևնույն էր` որ ջոկատում էին մարտնչում, կարևորը` նրանք մի գաղափարի համար էին համախմբվել: Մեր նպատակն էր մեր վրայից հանել ծեծվածի, հալածվածի, սպանվածի խարանը: Ամենքի հոգում կրակը նույն կերպ էր բորբոքվում: 1990-ի աշունն էր... Մարտունաշենի վիճակը ծանր էր, եթե ընկներ Մարտունաշենը, հաջորդը լինելու էր Շահումյանը: Մեզ հանձնարարվեց արյան գնով պահել Մարտունաշենը: Ակզբում 10-ը հոգիանոց խմբով մեկնեցին Շահումյան, իսկ այնտեղից Մարտունաշեն, որտեղ հասնելու համար կար երկու ճանապարհ` օդային, ինչը բացառված էր և ադրբեջանական բնակավայրով անցնող միակ ճանապարհը, որը գտնվում էր խորհրդային զինվորականների ու ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հսկողության տակ: - Չեմ կարող չասել Շահեն Մեղրյանի մասին, ով մեզ հասցրեց Մարտունաշեն` մեզ ներկայացնելով որպես Երևանից ժամանած հնէաբաններ: Մայրամուտ էր, երբ գյուղ մտանք, գյուղը որբացած վիճակում էր: Դատարկվել էին Ազատը, Կամոն, հերթը Մարտունաշեն-Գետաշենինն էր: Աստիճանաբար մեր ջոկատը համալրվեց քաջ տղերքով: 2-3 ամիս անց գյուղը վերածվեց մի ռազմական ճամբարի. մարտունաշենցին անկոտրում կամք ուներ: Նրանց հանձնարարվել էր Մարտունաշեն մեկնել 10-15 օրով, մինչև օգնող ջոկատ կհասներ: Ջոկատները չհասան, իսկ նրանք Մարտունաշենը պահեցին 7 ամիս 18 օր: Երբ Գետաշենն ընկավ, ուր հերոսաբար զոհվեց Թաթուլ Կրպեյանը, թշնամու հիմնական ուժը կենտրոնացավ Մարտունաշենի վրա: 1991-ի ապրիլի 19-ին ծանր վիրավորվեց, 20-ին տեղափոխվեց Երևան: Դեռ չապաքինված` օգոստոսին նորից մարտադաշտում էր: - Հետո սկսվեցին կռիվները Շահումյանում`... «Արաբո» ջոկատում հատուկ պատրաստություն անցած քաջեր էին ընտրվում: Բոլորը զինվոր չեն դառնում: Ամեն մեկն իր գործն է կատարում` մեկը` խոսքով, մյուսը` երգով, երրորդը` զենքով... Թիկունքում գտնվողն էլ է հայրենասեր£ Պարզապես մի շարք երևույթներ այնքան են խառնվել իրար, որ խուսափում ենք անգամ այս բառն ասել£ Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Կարմիրավան, Մարտակերտ, Իջևան, Ղափան, Խոջալու, Ղարադաղլու, Լաչինի միջանցքի բացում£ Մինչև վերջ մարդիկ կռվեցին£ Նրանք գիտակցում էին, որ տանուլ տալու իրավունք չունեն£ - Մենք ծեծված ժողովուրդ ենք եղել, բայց մահացու չենք հուսահատվել, գտել ենք ապրելու ելքեր: Կարողացել ենք կռվել փոքրաթիվ ուժով: Վստահեցնում եմ, մեր ոգին ուժեղ է, անկոտրում: Մեր ուժերը ճիշտ կազմակերպել էր պետք: Հայը պիտի գիտակցի, որ հայրենիքի բեռն առաջինն իր ուսերին է դրված: Եթե Քելբաջարում, Գուբաթլուում, Աղդամում ու շատ վայրերում ադրբեջանցի խաղաղ բնակչությանը թույլ էինք տալիս, որ դուրս գա անվնաս, թշնամին այդպես չի վարվել մերոնց հետ: Հայ մարտիկը ինչպես իր քաջությամբ, այնպես էլ մարդասիրությամբ տարբերվել է: Մենք խաղաղ բնակչությանը տեղահանել ենք, բայց չենք գնդակահարել, անմարդկային արարքը մեզ հատուկ չէր: Չկարծեք` պատերազմի միջով անցած մարդը հումանիզմից է խոսում: Ես վերջապես զինվորական եմ, բայց... մենք թշնամու երեխայի վրա զենք չենք բարձրացրել: Սակայն չպիտի թույլ տանք` մեր տունը քանդեն: Այս հայրենիքը բոլորինս է, ուզենք, թե չուզենք, պիտի զենքով պահենք: Ամենից շատ ինքս եմ խաղաղություն ցանկանում: 1992 թվականը ամենաթեժ պահն էր` Խոջալու, Ղարադաղլու, Խուշչուլար, Լաչինի միջանցքի բացում, հետո եղան Նոյեմբերյան, Ղափան, որից հետո սկսվեցին Մարտակերտի կռիվները: 1994-ին թշնամին հասավ Սոդի կողմերը, հունվարից մարտական գործողությունները չէին դադարում, ցուրտ ձմեռ էր, շատերը ցրտահարությունից մահացան: - Իմ աչքի առաջ քանի ընկեր տղերք զոհվեցին: Հիմա դժվար է հիշել անգամ այդ ծանր տարիների մասին: Այդ քաջերը չխնայեցին իրենց կյանքը: Մեր ջոկատի տղաները տարբեր ուղղութ յուններով էին կռվում: Այս պահին շատերն են աչքիս առաջ գալիս: Նրանք առաջինը մարդկային բարձր հատկանիշներով օժտված քաջեր էին: Ամեն մեկը գիտեր` ինչի համար էր եկել և հանուն ինչի պիտի պայքարեր, ահա այդտեղ էր ձևակերպվում գիտակցված մահի «բանաձևը», որն ավելի շատ ծնվել, հասակ էր առել նրանց հետ: Մեր տղաներն ամեն ինչ անում էին հաղթանակի համար, նրանք իրենց վերջին «ունեցվածքը»` կյանքը, դրեցին հայրենիքի համար: Եթե հայրենիքը աղքատ, անելանելի վիճակում է, հույսն իր զավակի վրա է. ամեն մեկը հայրենիքի պաշտպանությունն իր ամենամեծ խաչը պիտի համարի: Օրհասական պահերին հայ կինն էլ է զենքը ձեռքը վերցրել: Հայրենասիրությունը գործ է, ոչ թե խոսք... «Արաբոյի» յուրաքանչյուր մարտը մի պատմություն էր... Իմ զրուցակցի մեջ խոսում էր արյունը, պապերից ժառանգած հերոսությունը: Նա տեսել էր պատերազմի արհավիրքները` բարբարոսի դաժան արարքը, հերոս ընկերների մահը... Ամենքս մեր երակներում զգում ենք բարբարոսի թողած վերքերի` դեռևս չսպիացող ցավը: Հավերժ է այն ազգը, որ ամուր կառչած է ակունքներին, հարուստ ժառանգություն ունի և հերոս զավակներ, ովքեր նժարին կշռաքարի փոխարեն ինքնակամ կյանքը կդնեն: Նրա ամենամեծ ցանկությունն էր ունենալ խաղաղ, բարեկեցիկ երկիր, ուր ամենքի զավակները կապրեն անհոգ: Իր զավակների անունները հայրենիքի նկատմամբ անսահման սիրուց է դրել: 1989-ին ծնվել է Վասպուրակ որդին, իսկ 1991-ին աղջիկը` Նաիրան: Կինը` Մարիամ Խզարջյանը, անխախտ լռությամբ հետևում էր ամուսնու պատմությանը, որն իր կենսագրության մի հատվածն էր նաև...

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ