Շուֆուտինսկու նոր սիրավեպը


Վերջին շրջանում արտիստին հաճախ են տեսնում երգչուհի Կատերինա Գոլիցինայի հետ: Շոուբիզնեսի ետնաբեմերում սկսել են խոսել Շուֆուտինսկու նոր հրապուրանքի մասին, ում հետ երգիչն օրերս տեսագրել է «Ամեն ինչ անցավ» սկավառակը: Մի քանի տարի առաջ աստղային այս զույգն առաջին անգամ համատեղ կատարեց ամանորյա մի երգ, որից հետո նրանք ավելի հաճախ հայտնվեցին միևնույն բեմերում: Ասում են` ասեկոսեներն էլ հենց այնպես չեն ծնվում: Ոչ մի տարիքում և ոչ մեկի համար սիրավեպերն արտառոցություն չեն: Բայց այս ամռանն էլ Միխայիլ Շուֆուտինսկուն կապում էին 42-ամյա երգչուհի Վարվառա Կոմիսարովայի հետ: