Արժան չեն գտնում


Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման արժանի չէ Նոբելյան մրցանակի, որն ստացել է դեկտեմբերի 9¬ին` Օսլոյում£ Քուինիպիակի համալսարանի հետազոտողների հավաստմամբ` այսպիսի կարծիքի կողմնակից է ամերիկացիների 66 %¬ը£ Միաժամանակ, իրենց սոցհարցումներով նրանք պարզել են, որ մեծացել է այն քաղաքացիների բանակը, ովքեր հավանություն են տալիս Օբամայի աֆղանական քաղաքականությանը£ ԱՄՆ¬ի նախագահին Նոբելյան մրցանակ է շնորհվել «միջազգային դիվանագիտության ամրապնդման և ժողովուրդների միջև համագործակցության ուղղությամբ հսկայական ջանքերի համար»£ Դեկտեմբերի 1-6¬ը կատարված հարցումների արդյունքներով` 26 տոկոսն է գտնում, որ իր պետության ղեկավարը պարգևատրվել է ըստ արժանվույն£ Սակայն աֆղանական քաղաքականությունից գոհ է 45 %¬ը£ Ավելին, Աֆղանստանում ամերիկյան զորքերի քանակակազմը 30 հազարով ավելացնելու օգտին արտահայտվել է հարցված ների 58 %¬ը (դեմ է եղել 37 %)£ Իսկ 2011 թ. այնտեղից զորքերի դուրսբերման ծրագրին դրական են վերաբերվել հարցման 60% մասնակիցները£ Բայց այդ խոստման իրականացման ժամկետներին չի հավատում 45 %¬ը (հավատում է 40 %¬ը)£ Սոցիոլոգները նաև Օբամայի վարկանիշի զգալի անկում են արձանագրել` նրա պաշտոնավարման 1 տարվա ընթացքում. իրենց երկրի Նախագահից գոհ է ամերիկացիների 50 %¬ը£