«Ալ-Քաիդա»¬ի գլխատման միակ ուղին


- «Ալ¬Քաիդա»¬ին հաղթել հնարավոր է միայն Ուսամա բեն Լադենին ձերբակալելով կամ սպանելով. Ամերիկյան սենատի նիստում այսպիսի կարծիք է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ¬ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Սթենլի Մակրիստալը (հաղորդել է «ԾԿհՁ-ղՈՐՖՍՏՉ» լրատվական գործակալությունը)£ Նրա համոզմամբ` ահաբեկչական խմբավորումը անհաղթահարելի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի վնասազերծվել դրա առաջնորդը£ - Ես գտնում եմ, որ այդ առումով նա կարևոր դեմք է, ում կենդանի մնալը ոգեշնչում է «Ալ-Քաիդա»-ին ու նմանապես աշխարհով մեկ նրա անունից գործող մյուս խմբավորումներին,¬ հավելել է գեներալը£ Իսկ Նահանգների պաշտպանական գերատեսչության քարտուղար Ռոբերտ Գեյթսը տեղեկացրել է, որ ԱՄՆ¬ը արդեն երկար տարիներ որևէ տեղեկություն չունի թիվ 1 ահաբեկչի գտնվելու վայրի մասին£ Սակայն, ըստ Բարաք Օբամայի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսի լրատվության, ենթադրվում է, որ բեն Լադենը գտնվում է Աֆղանստանի հյուսիսային Վազիրիստանում կամ Պակիստանի սահմանների մոտ (գրել է «The Telegraph»¬ը)£ Թերևս նաև այս լրատվությունն է հիմք ծառայել, որպեսզի Ջոնսը նշի. - Մոտակա ժամանակներում ԱՄՆ¬ը նրան բռնելու հերթական փորձը կձեռնարկի£