Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը


Ադրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից: ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից հաղորդում են, որ տարածված լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Նման միջադեպ չի արձանագրվել նաև հայ-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով: Այս ապատեղեկատվությունը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում են կեղծ և ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թյուր կարծիք ստեղծել միջազգային հանրության շրջանում` արհամարհելով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը: