ԺԱՄԱՆԱ°ԿՆ է մեզ էլ չէր խանգարի


Այո, ազատականացումը` ազատականացում, սակայն գոնե առաջին անհրաժեշտության մթերքների շուկայում դա բարձիթողության է վերածվում, եթե իսպառ բացակայում է պետական վերահսկողությունը£ Այդ ախտով միայն մեր շուկաները չեն «վարակված»£ Ռուսաստանում, օրինակ, իշխանությունները սկսել են մտահոգվել ինքնահոսի գնարձակմամբ£ Մոսկվայի քաղաքային դումային` օրենսդրության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Սեմեննիկովը հայտարարել է, որ «Ժողովրդական վերահսկողություն» ծրագրի շրջանակներում հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներն այսուհետ վերահսկելու են մայրաքաղաքի մթերային խանութներում վաճառվող սննդամթերքների գները£ Պատճառը հասկանալի է£ Սեմեննիկովն ինքն էլ նշել է, որ վերջին շրջանում Մոսկվայում ու ընդհանրապես ամբողջ Ռուսաստանում գների աննախադեպ աճ է արձանագրվել. - Գների աճին զուգընթաց նվազում է նաև տեսականին£ Երբեմն գաղտնիաբար բարձրացվում են գները` փոփոխելով փաթեթավորումը£ Օրինակ, մեկ կիլոգրամանոց մթերքը դառնում է 900 գրամ, սակայն վաճառվում է 1 կիլոգրամի գնով,¬ ասել է պատգամավորը «Ինտերֆաքս» գործակալությանը£ Թանկացումները մթերքի պակասով պայմանավորող խուճապը մեղմելու համար, նա հավելել է, որ մայրաքաղաքը լիովին ապահովված է պարենով£ Երևի թե մեզանում էլ հասունացել է գների վերահսկման անհրաժեշտությունը£ Միայն գործարարների խղճին ապավինելը, ինչպես ցույց տվեց վերջին տարիների տխուր փորձը, հուսադրող չէ£ Հակասություններ չասենք, սակայն, տեղաբնակների ու հատկապես ներգաղթյալ մուսուլմանների միջև անհարթությունները կարծես խորանում են£ Թերևս ավելի ճիշտ կլինի ասել` ազգային «վարակամերժությունն» (իմունիտետ) է դիմադրում գլոբալիզացիա կոչվածին£