ԵՐԿԱԿԻ ԽԱՂ` ՀԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆԻ


 

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն, իհարկե, այսօր կվերահաստատվի կառավարության կազմում: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նրա պաշտոնավարումը երկարատև չի լինելու, որովհետև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո նա հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Այս հանգամանքը շատ է մտահոգել Թովմասյանին, ուստի նա այսօր կամենում Վերաքննիչ դատարանի դեմ փաստաբանների բարձրացրած աղմուկն օգտագործել իր շահերի համար և լուծել ապագա պաշտոնի հարցը: Ցույց տալով, թե դեմ է փաստաբաններին, թե չի ընդունում նրանց պահանջների իրավացիությունը, Թովմասյանն, այնուհանդերձ, գործի է դրել իր բոլոր լծակները` Արման Մկրտումյանին առաջիկայում պաշտոնանկ անելու և նրա պաշտոնը զբաղեցնելու համար: Ահա ինչու երիտասարդ նախարարը որդեգրել է երկակի խաղի սկզբունքները, որոնք կարող են իսկապես օգտավետ լինել իր համար: Մանավանդ որ` իշխանության բարձր օղակներում այնքան էլ գոհ չեն նախարարի գործունեությունից: Նա այս անգամ կվերահաստատվի պաշտոնում բացառապես Տիգրան Սարգսյանի հովանավորության շնորհիվ: