ԳՆԱՃԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ


Խոշոր տնտեսվարողները թեև ուշացած, բայց զարմանալի «ինքնախոստովանությամբ» են հանդես եկել: Պարզվում է` նրանք իրենց աշխատակիցներին այնքան լավ են վճարում, որ նման թվեր լսելուն պես նույնիսկ եվրոպական որոշ երկրների բնակիչների համար Հայաստանը հետայսու կարող է աշխատանք որոնելու նախընտրելի վայր դառնալ: Ըստ նորերս հրապարակված պաշտոնական տվյալների` Հայաստանյան խոշորներին պատկանող ձեռնարկություններում միջին աշխատավարձը 161,6 հազար դրամ է կազմում և նախորդ տարվա համեմատությամբ այդ թիվն աճել է շուրջ 11 հազար դրամով: Հարկ է նկատել, որ գնաճին համընթաց քայլող խոշորները ներկայացրել են միայն վճարվող գումարների փաստաթղթային մասը: Բայց ըստ հավաստիացումների` աշխատավարձերը նաև ստվերային մաս ունեն: Ու եթե նշվածին դա էլ գումարվի, ապա շատ ավելի կլորիկ թիվ կստացվի: