Գնումներն ամրապնդում են առողջությունը


Թայվանցի գիտնականները պարզել են, որ գնումները երկարացնում են 65¬ից բարձր տարիք ունեցողների կյանքը: Նույնիսկ ֆիզիկական ու հոգեկան թույլ առողջութ յուն ունեցող, բայց ամեն օր գնումներ կատարող կանայք ու տղամարդիկ ավելի երկար են ապրում խանութներ չհաճախող իրենց հասակակիցներից: Գնումները ոչ միայն շփվելու հնարավորություն են տալիս, այլևս նպաստում են ֆիզիկական ակտիվությանն ու ճիշտ սնվելուն. հավաստել են գիտնականները` Journal of Epidemiology & Community Health¬ում: Բնակչության առողջության հիմնախնդիրների ինստիտուտի պրոֆեսոր Յու Հուն Չանի գլխավորությամբ, մասնագետները հետազոտել են 65 տարեկանից բարձր շուրջ 2000 կանանց ու տղամարդկանց: Նրանք, ովքեր մշտապես խանութներ են գնում` իրենց կարիքները հոգալու, ավելի առույգ են և ավելի երկար են ապրում` շաբաթը մեկ անգամ ավելի ուշ¬-ուշ գնումներ կատարողներից: - Հաճախ գնումներ են կատարվում նաև հաճույքի համար, սակայն դա չի կարող նույնչափ նպաստել հոգեբանական զգացողության բարելավմանը,¬ եզրահանգել են գիտնականները: Սակայն, ժամանցային¬ֆիզիկական ակտիվության մյուս տեսակների համեմատությամբ (օրինակ` լիցքային վարժություններ)` գնում կատարելը հատուկ ուղղվածություն ու մասնագետի խորհրդատվություն չի պահանջում: