Անում են, որ լինի լավ, բայց ստացվում է` ինչպես միշտ


Սկսած 2008¬ից` Հայաստանում Մայրության 17 դպրոց ենք հիմնել` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ£ Թեև հպարտանում ենք, որ ուսումնասեր ազգ ենք, այնուհանդերձ, հարկ է չշփոթել. Մայրության դպրոցները ո°չ հայոց վաղեմի դպրանոցներից տարրեր ունեն, ո°չ էլ արդի բոլոնյան կրթահամակարգով ուսումնական հաստատություններին են նման£ Այս 17 դպրոցները կանանց ուսուցանում են նախա և հետծննդաբերական շրջանում մոր և մանկան խնամքի նրբությունները` ինչպես խուսափել նյարդայնանալուց հղիության ընթացքում, ինչպես խնամել նորածնին և այլն£ Այսպիսով, հարց է ծագում. ո՞րն է այս դպրոցների առանձնահատկությունը կամ մեր կյանք բերած «նորությունը»£ Գուցե գույնզգույն փափուկ բարձերով կահավորված սենյա՞կը, որը նախատեսված է որպես դասընթացների անցկացման վայր, կամ գուցե հենց դասընթացնե՞րը£ Ի դեպ, վերջիններս ապագա մայրերին «ճշմարտություն են խրատում», համարյա նույն տրամաբանությամբ, որով հայտնի հեքիաթում հերոսը հորդորում է, որ արևը երեկոյան պետք է մայր մտնի` լուսաբացին դուրս գա, սարերը դաշտերից պետք է բարձր լինեն և այլն£ Մայրության դպրոցների պարագայում, իհարկե, «հորդորները» վերաբերում են հղիների ու նորածինների առողջության պահպանմանը` պետք է սթրեսներից հեռու մնալ, հոգ տանել ապագա մանկան մասին, լավ ու ճիշտ սնվել£ Մայրության դպրոցների ծրագրի իրականացման համար, անշուշտ, ահագին ֆինանսական միջոցներ զոհաբերված են. ծրագիրը մնում է ծրագիր` պետք է եզրափակվի ֆինանսավորողին հաշվետվության ներկայացմամբ£ Չէ՞ որ հրատարակվել է համապատասխան գրականություն, բուժհաստատությունում սենյակ է առանձնացվել ու կահավորվել, մասնագետներ են վերապատրաստվել և այս շարքի այլ ծախսատար ձեռնարկումներ£ 2010¬ին Մայրության դպրոցների ծրագիրն արդեն ավարտված է, սակայն թե ինչին է ծառայել այն` դժվար է ասել£ Կարծել, թե այսուհետ, ասենք, սոցիալապես անապահով ընտանիքների կանայք դադարելու են մտածել ինչով սնվելու խնդրի մասին ու Մայրության դպրոցների շնորհիվ կսկսեն մտածել` ինչպես սնվել, մեղմ ասած միամտություն է£ Ծրագրի հեղինակներն էլ դա լավ գիտեն£ Ու մինչ ջանքերն ու միջոցները ուղղում ենք «մայրության դպրոցաշինությանը», վիճակագրական ցուցանիշներն ահազանգում են£ Մասնավորապես. ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` 2010¬ի առաջին կիսամյակին, 2009¬ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 0¬ից 1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 10,6 %¬ի աճ, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 12 %` 2009¬ի 11,6¬ի փոխարեն£ Մի խոսքով, կարծես անում ենք ամեն ինչ, որ լինի լավ, բայց ստացվում է` ինչպես միշտ… Մինչդեռ ամեն արվածն արդյունքով է չափվում£ Չկա արդյունք` կատարվածի թվարկումն իսկ ավելորդ է£ Չկա արդյունք` տեղին է ձևակերպումը կրկնել` որ ինչ¬որ տեղ, ինչ¬որ բան հաստա°տ սխալ է£ Ու քանի դեռ «մերոնք» իրենց նեղություն չեն տալիս պարզել, թե ի՞նչն է սխալ և որտեղի՞ց է սպրդումը, նույնիսկ «Մայրության համալսարանների» ստեղծումը դրական տեղաշարժեր չեն ապահովելու£ Չհաշված իհարկե տրամադրվող դրամաշնորհների ծախսային փաստաթղթերը խնամքով կազմելը£