Օդրի Տոտուի անսովոր հավաքուն


Ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն անսովոր հավաքածու ունի. նա պահում է բոլոր այն լրագրողների լուսանկարները, ովքեր իրենից երբևէ հարցազրույց են վերցրել£ Օդրին մշտապես ինքն է լուսանկարում իր զրուցակիցներին, որպեսզի չմոռանա նրանց, և հուսով է, որ այդ բոլոր լուսանկարները կամփոփվեն մեկ նախագծում£ Օդրին խոստովանել է. - Ես առայժմ այդ լուսանկարները պարզապես պահում են£ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, բայց այնքան կարճ ժամանակով, որ հետագայում չեմ կարողանում հիշել նրանց£ Դրա համար էլ ձգտում եմ ինչ¬որ կոնկրետ բան պահպանել` համոզվելու համար, որ դա իսկապես եղել է, և ես ժամանակս զուր տեղը չեմ վատնել£ Մարիամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ