Ծերացող ընդդիմություն


Օրըստօրե ակներև է դառնում` ժամանակը անողոք գտնվեց արմատական ընդդիմության հանդեպ. շարժում կոչվածը սպասվածից էլ արագ է ինքնասպառվում£ Քաղաքական այս ուժի գործունեությունը նույնիսկ վերջիններիս որոշ համակիրների համար էլ արդեն այնքան հավատընծա չէ£ Հասարակությունում այլևս չկա այն սկզբնական ոգևորվածութ յունը. ցույցերը մարդաշատ չեն, և օրինաչափորեն նվազում է հանրահավաքների հաճախակիությունը£ Բացի այդ ընդդիմության նպատակներն էլ մեկը մյուսի ետևից հօդս ցնդեցին£ Արմատականներին չհաջողվեց Կենտրոն համայնքի ՏԻՄ ընտրություններում Արարատ Զուրաբյանի մասնակցությամբ նոր լարում առաջացնել ներքաղաքական հարթակում£ Առավել ևս, որ չիրականացավ այդ ազդեցիկ պաշտոնը զբաղեցնելու ցանկությունը£ Դե, փորձը փորձանք չէ… Հիմա էլ իրենց հետաքրքրականությունը պահպանելու նկատառումով փորձում են խորհրդավորության պատրանք ստեղծել` հանրահավաքների առումով «թայմ աուտ» վերցնելով£ Իրավ, շատերի համար այնպիսի տպավորություն էր, թե Լ. Տեր¬Պետրոսյանի թիմը, կարծես, ինչ¬որ մի լուրջ գործողության է նախապատրաստվում£ Ավելին, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հոկտեմբերի 17¬ին կայանալիք հանրահավաքը որակում է համահանրապետական և նորից «խոստանում», որ այն ճակատագրական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդի ապագայի համար£ Սակայն, երբ ընդդիմադիր գործիչը հայտնում է, թե հանրահավաքի ժամանակ կներկայացվի հիմնովին վերափոխված քաղաքական միջավայրում մեր ժողովրդի նոր ռազմավարությունը, ավելի հավանական է դառնում այն վարկածը, որ հոկտեմբերի 17¬ից հետո որոշ ժամանակով կդադարեն ցույցերը£ Եվ սա բնական է . եղանակային պայմանները նպաստավոր չեն, ուստի հանրահավաքներին զուտ հետաքրքրասիրությունից դրդված մասնակցողները, հավանաբար, կնախընտրեն տաքուկ անկյունում թեյ խմելը£ Մանավանդ` հասկացել են, որ ամբիոնից հնչեցվող նպատակների ու դրանցից բխող խոստումների 90 %¬ը ֆանտաստիկ ժանրից են£ Իսկ հանրահավաքներից անհայտ ժամանակով հրաժարվելը նույնպես նոր ռազմավարության դրսևորում կարող է հանդիսանալ£ Ենթադրությունը գրեթե համոզմունքի է վերածում վերը նշված դիտարկումը բարձրաձայնող հարցադրումին` Լ. Զուրաբյանի խուսափողական պատասխանը£ - Սպասենք հոկտեմբերի 17¬ին£ Փաստորեն, Լևոն Տեր¬Պետրոսյանի նման գործիչը չէր կարող չհաշվարկել, որ վերջին մեկ ամսվա ոճով շարունակելու դեպքում, իր ղեկավարած քաղուժը կարող է խամրեցնել արնաբիծ քաղաքական փառքը` ակամա մղվելով դեպի մոռացում£ Ի դեպ, սա ռազմավարության փոփոխման 2¬րդ դեպքն է. «Ժառանգություն» կուսակցության 5¬րդ համագումարում առաջին Նախագահը հայտարարել էր իր շուրջ ձևավորված ուժի բովանդակային փոփոխման անհրաժեշտության մասին£ Ստացվում է` Լ. Տեր¬Պետրոսյանի կատարած քայլերի, փոփոխությունների արդյունավետությունը երկարատև չէ, ինչը ենթադրել է տալիս, որ նա կարճ թռիչքի «թռչուն» է£ Բնականաբար, նման քաղաքական ուժը չի կարող իր ետևից տանել ժողովրդին, որովհետև արդարության սպասելիքներով հուսադրված քաղաքացիները չեն կամենա` սոսկ գրավիչ հռետորական խոսքի համար ևս մեկ անգամ արնածորի իրենց բարոյահոգեբանական վերքը£ Իսկ այս հանգամանքները կանխագուժում են հերթական ընդդիմության մոտալուտ սպառումը£ Ինչևիցե, հարկ է փաստել, որ կայացած պետություն չէ այն երկիրը, որը չունի կառուցո ղական ընդդիմություն£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ