Լուսավոր ապագան` 15 տարուց ոչ շուտ


Աստղագետ Պավել Գլոբայի վերջին կանխատեսումներից մեկը Ուկրաինայի մասին է. - 2014-2020 թվականներին համաշխարհային ճգնաժամ կլինի, որը չի շրջանցի Ուկրաինան£ Անկայունություն կլինի, դժվարություններ£ Սով չեմ կանխատեսում. պետք չէ լարվածությունը սրել£ Սակայն կփլուզվի արժեթղթերի շուկան, և հիփոթեքային ճգնաժամ կառաջանա£ Դեռ մի քանի տարի կշարունակվի շինարարական եռուզեռը£ Բոլոր գները կուռճանան անպատկերացնելի չափերով, իսկ հետո ֆինանսական այդ բուրգը կփլվի£ Արևմուտքի մասին նրա կանխասացությունը նույնպես մխիթարական չէ. - Որպես ամբողջական խառնահանք` Արևմուտքը, ԱՄՆ¬ի հետ միասին, հավերժական չէ£ Դա կայսրություն է, որը գնում է դեպի անկում£ Դա կլինի15 տարի հետո, որի հիմքերը կդնի Նահանգների 44¬րդ Նախագահը կամ հաջորդը, կամ հաջորդից հետո եկողը` հաստատ ասել չեմ կարող, որովհետև ամերիկացիներն իրենց մի նախագահին կրկնակի են հաշվել£ Աստղագետին աստղերը հուշել են, որ Ուկրաինային օգնելու է «Եվրո-2012» կազմակերպությունը. - Եվրոն ձեզանից չեն խլի. դրանով ձեզ կօգնեն£ Ուկրաինան շատ է պետք Արևմուտքին` որպես Ռուսաստանի հակակշիռ£ Դե, իսկ «պայծառ ապագան», ըստ Գլոբայի, գալու է 15 տարի հետո. ¬ Կստեղծվի Արևելաեվրոպական դաշինք` Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի մասնակցությամբ. ոչ նԱՏՕ, ոչ էլ Եվրամիություն£ Հավանական է, որ Լեհաստանը չի լինի դաշինքի կազմում£ Իսկ դաշինքը ուղղափառ է լինելու£ Այդ ժամանակ էլ կսկսվի նորմալ կյանքը£ Արդեն դժգոհո՞ւմ է Լեզվի սայթաքման, թե՞ տարըմբռնման արդյունքում եզրահանգում է ձևավորվել, որ Մեդվեդևը շատ դժգոհ է Պուտինից£ Կամչատկայի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևը հայտարարել է. - Շատ վատ է, երբ բոլոր` ներառյալ գործադիրի մակարդակի որոշումներն ընդունվում են Նախագահի կողմից£ Այսպես մենք չենք կարող առավել արդյունավետ կառավարել երկիրը£ Մեդվեդևը խոստովանել է, որ վերջին տարիների ընթացքում Կրեմլի ձեռքում են կենտրոնացել բավական շատ լիազորություններ, և դա շատ դանդաղեցնում ու ծանրացնում է որոշումներ ընդունելու գործընթացը` խանգարելով կառավարության նորմալ աշխատանքին£ «Մաարիվ» թերթի թղթակցի փոխանցմամբ, չնայած Պուտինն ու Մեդվեդևը ջանքեր չեն խնայում, որպեսզի միաբանություն և համերաշխություն ցուցադրեն, Մեդվեդևի վերջին ելույթը վատ քողարկված դժգոհություն է կառավարման այն համակարգից, որը ստեղծել է Պուտինը` ՌԴ նախագահ եղած ժամանակ£